Loading...

Articles

Ջանադիր պրպտումներ, որոնց արդյունքները գրեթե ոչ մեկին պետք չեն

13:25, Saturday, 23 April, 2022
Ջանադիր պրպտումներ, որոնց արդյունքները գրեթե ոչ մեկին պետք չեն

1934 թվականի վերջերին ամերիկյան թերթերը հաղորդագրություններ են տպագրել այն մասին, որ տեխասցի գրող Էնդերսոն Մ. Բետենը ութամյա աշխատանքի արդյունքում լույս է ընծայել Շեքսպիրին նվիրված հանրագիտարան: Այն պարունակել է 1500 էջ, 1, 5 միլիոն բառ և մեծ դրամատուրգին նվիրված 100 հազար հոդված: Հանրագիտարանն ընդգրկել է Շեքսպիրի օգտագործած բոլոր բառերն ու հստակ նշել, թե այդ բառերը որ ստեղծագործության, որ գործողության, որ հատվածում կամ բանաստեղծությունում են: Այդ հանրագիտարանի օգնությամբ կարելի է իմանալ, օրինակ, որ շեքսպիրյան հերոսները «սեր» բառն արտասանում են 2259 անգամ, իսկ «ատելություն» բառը՝ ընդամենը 229 անգամ:

Իսկ մի երաժիշտ-խմբավար հաշվել է «Հուգենոտներ» օպերայի պարտիտուրի նոտաների թիվը: Այդ անձնավորությունը պարզել է, որ ըստ տեսարանների նոտաների թիվը հետևյալ կերպ է բաշխված. առաջինում՝ 101.44, երկրորդում՝ 102.69, երրորդում՝ 13.344, չորորոդում՝ 5394, հինգերորդում՝ 3665:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1366 | 0 | 0
Facebook