Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Երգչուհի Սոնա Շահգելդյանի նյարդերը տեղի են տվել․ Նա պատրաստվում է դատի տալ

16:08, Thursday, 07 April, 2022
Երգչուհի Սոնա Շահգելդյանի նյարդերը տեղի են տվել․ Նա պատրաստվում է դատի տալ

Օրեր առաջ, համացանցում հայտնվեց մի հարցազրույց, որը կապեցին սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանի անվան հետ։ Երգչուհու անունը հոլովելով և ներկայացնելով քաղաքական տեսանկյունից, մեծ աժոտաժ ստեղծեց։ Այս ամենի հետ կապված փորձեցինք կապ հաստատել երգչուհու հետ, և ճշտել ասեկոսեների իրականությունը․ «Հարցազրույցներ առհասարակ սկսել եմ շատ քիչ տալ, և դա անզեն աչքով նկատելի է։ Ինչ վերաբերվում է այդ անհեթեթությանը, կասեմ, որ պարզապես շահարկված է անունս։ Որոշ «աբիժնիկներ և ծախված լրատվականներ», անվանս վրա բիծ դնելու, կեղծ ինֆորմացիա տարածելու համար, լավ գումարներ են վաստակում։ Ես պատասխանել եմ լրագրողի զանգին, ով գրել էր նյութը, սակայն ինֆորմացիան խեղաթյուրված էր» ։

Հարցին, թե Սոնան ո՞ր կուսակցության ջատագովն է այս պահին, ում կողքին է կանգնած, պատասխանեց․ «Գիտեք, տարիներ առաջ մեծ հեղափոխություն եղավ՝ թավշյա հեղափոխություն, և նույն այդ արտիստներն ու մեդիա դեմքերը, ովքեր այս օրին անվայել արտահայտություններ են թողնում իմ հասցեին, նրանք ևս կանգնած էին առաջին շարքում և պայքարում էին ապահով, լիարժեք հայրենիք ունենալու համար։ Սակայն վերջին դեպքերի զարգացումից հետո, մեր այդքան շատ զինվոր եղբայրների կորուստը փաստեց մի բան․ ՉԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ես ոչ մեկի կողքին չեմ այս պահին։ Այո, ես եղել եմ հանրապետության հրապարակում և ինձ հետ շատերը, կրկնում եմ, բայց դա իրավունք չի վերապահում ոչ մեկին, ներկա պահին անունս հոլովեն ու կեղծ գրառումներ անեն։ Ես միայն ու միայն Հայ զինվորիս կողքին եմ, որդեկորույս մայրերի կողքին եմ, ու չկա մի օր, որ նրանց հետ չզրուցեմ, նրանց ցավը չկիսեմ։ Ցույց տվեք մեկին, ով այդքան բարեգործական միջոցառումների է ներկա լինում և ԱՆՎՃԱՐ։ Ամեն բան չի որոշվում գումարով։ Կան արժանիքներ, որոնք ավելին են, կա Հայրենիք, կա Զինվոր, և կանք ՄԵՆՔ ու ՊԻՏԻ ՇԱՏԱՆԱՆՔ։ Համարենք խոսեցիք, քննարկեցիք կեղծ ինֆորմացիան, բայց չե՞ք մտածում, որ դատաստանի օր է գալու, չե՞ք մտածում, որ պետք է պատասխան տաք ասածների ու արածների համար։ Ես պարզերես մարդ եմ, և դա գիտեն իմ շրջապատում։ Իսկ մեծ-մեծ խոսացողները, «մկան ծակը հազար թումանով են առնում» ինձ տեսնելուց։ Չունեն այդքան «дух», որ դեմքիս ասեն էն, ինչ մտածում են» ։

Ի՞նչ է պատրաստվում ձեռնարկի երգչուհին, պատասխանեց․ «Փաստաբանս զբաղվում է ամեն տեսակ թափթփուկի պատասխանատվության ենթարկելու գործընթացին։ Չեմ զլանալու, ու յուրաքանչյուր ոք, ով կփորձի անվանս կողքին ոչ հարիր բառապաշար օգտագործի, կամ անունս կապի քաղաքականության հետ, օրենքով պատասխան կտա», - ամփոփեց երգչուհի Սոնա Շահգելդյանը։ Ի դեպ, զրույցի վերջում երգչուհին շտապում էր ևս մեկ հերոսածին մոր հանդիպելու, և ինչպես նա էր ասում․ «Սպասեցնել կարող եմ տալ շատերին, բայց ոչ նրանց» ։

Տեղեկացնեն նաև, որ երեկոյան երգչուհին գրառում էր կատարել իր սոցիալական պաշտոնական էջում․
     «Հարգելի ընկերներ, հետևորդներ, երեկվանից սկսած իմ անունից ոչ ճիշտ ինֆորմացիայի հոսք է: Ես հարցազրույցի ժամանակ բացառապես այլ բան եմ ասել, որը լրագրող է կապել է քաղաքականության հետ: Ես կապ չունեմ ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ: Իմ անունը մի հոլովեք ոչ մեկի անվան կողքին:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Բոլոր այն լրատվական կայքերը, ովքեր կփորձեն աղավաղեն իմ անունն ու կեղտ շպրտեն ինձ վրա, պաշտոնապես ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ- Դիմելու եմ ոստիկանություն և դատական գործ հարուցեմ անունս հոլովելու, ինձ վատաբանելու և կեղծ ինֆորմացիայի հոդվածով: Նույնիսկ չեմ պատրաստվում զգուշացնեմ լրատվականներին նախապես. նկարահանելու եմ տեղադրված կեղծ ինֆորմացիան և դատական գործ հարուցեմ:

Թողեք հանգիստ ինձ: Ես մշակույթ եմ ներկայացնում, և ժամանակին, երբ ելույթներ եղան, բազմիցս բացատրել եմ՝ ԵՍ ԵՐԳԵԼ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ: Բոլոր այն փալասներին, ճիճուներին ու նման համարժեք հոմանիշներ կրող ոչնչություններին եմ խոսքս ուղղում. Հավաքեք ձեզ այ ողորմելիներ: Դուք էնքան չկաք, որ նույնիսկ ձեր անունները գրեմ էստեղ, բայց գիտեմ, որ կարդալու եք գրածս: Էդքան լավ տղերք եք, մեծ մեծ խոսալու տեղը գնացեք սահման պահելու, Արցախի՝ Հայաստան աշխարհիս համար պայքարելու: Ձեզանից ոչ մեկ անգամ իմ արածի մի տոկոսը չի արել, այ բնությանը ոչ պիտանի կենդանիներ: 2018 ին, ոչ միայն ես, այլ շատերը, չէ մեծամասնությունն էր ոտքի կանգնել, հույսով, որ ունենալու ենք նոր Հայաստան, նոր երկիր, ու այլևս չի լինելու թալան ու կորուստ: Այնինչ ամեն բան հակառակ էր պլանավորված: Ես բազմիցս կրկնել եմ՝ ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱՄ, իմ իշխանները իմ զինվոր ախպերներն են, ու, եթե ես խոնարհվում եմ, միայն երեք դեպքում՝ Աստծո առաջ, ծնողիս (նաև առյուծածին զինվոր ծնած ծնողի) ու զինվորիս շիրիմին: Նրանցից զատ, ՉԻ ԾՆՎԵԼ մեկը (մարդամեկը), ում առաջ կխոնարվեմ: Իսկ նրանք, որ ասում են, թե ծախվել եմ, կասեմ սենց. ԾԱԽՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ՍԱՊՈՆՆԵՐ, որ պահը չկորցնելով ձեր լավն եք առաջ տանում, բայց իրականում չասեմ էդ լավը ինչ են անում ավելի լավերն ու թասիբովները: Ավել պակաս խոսացողները տղա չեն, այլ յոնջա ուտող անասուններ: Մինչև ցեխ շպրտելը, մի հատ ցույց տվեք մի երգչի, ով գրեթե ամեն օր, առանց որևէ վճար ստանալու, երգում է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ, ԶԻՆՎՈՐ ՏՂԵՐՔԻ հուշ-միջոցառումներին: Ձեզ ի՞նչ ա թվացել, չէի՞ կարող ես էլ փեշով փող ուզեի, ու դառնայի լավագույն մեծահարուստներից: Կարող էի, բայց ՉԵՄ ԱՐԵԼ, ՉԵՄ ԱՆԻ, որովհետև ես ունեմ ինքնասիրություն, ես ունեմ անուն-ազգանուն՝ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ: Ես չեմ կարող հողիս վրա դեռ թարմ արյան հետք տեսնելով, ու էդ արյան հոտը քթիս, վազեմ փողին ու մոռանամ իմ ով լինելը: Չէ, մեզ ԴԱՎԻԹՆԵՐ, ՎԱՐԴԱՆՆԵՐ, Հայկեր ու էլի լիքը տղերք են պետք, ԻՍԿԱԿԱՆ ՏՂԵՐՔ ՈՉ ԹԵ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐ: Նախկին, ներկա, բոլորը սուտ են: Կրկնում եմ, տարիներ առաջ, այո ես և շատերը՝ այդ թվում մշակույթ ներկայացնող, կանգնած էին կողք կողքի, բայց ոչ այսօր: Ոչ հիմա: Ես էլի պատրաստ եմ կանգնելու էն մարդու կողքին ով կփոխի այս ամենը, կհզորացնի ու ոտքի կկանգնեցի ՀԱՅԱՍՏԱՆՍ: Ու մի բան եմ խնդրում Աստծուց՝ ԱՄԵՆՔԴ ՍՏԱՆԱՔ ՁԵՐ ՊԱՏԻԺԸ: Էս ցիրկը սարքելով, դուք ինձ ավելի ամուր կապեցիք զինվորիս ու իր ընտանիքի հետ, ավելի շատ զգացի իմ անդավաճան հանդիսատեսի սերը: Որդեկորույս մայրերից ստացել եմ անհաշվելի զանգեր ու նամակներ, որ կողքիս են: Հպարտ եմ, որ կաք, ուրախ եմ, որ ամեն ձև ձեր աջակցությունն եք ցուցաբերում: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ: Ես չեմ կարող կոտրվել քանզի ունեմ ձեզ, քանզի սեփական քրտինքովս վաստակում եմ օրվաս հանապազոր հացը, ու գոհ եմ, որ ոչ մեկի ծառան ու վարձու աշխատողը չեմ, ով դիմացինի վրա կարա մենակ ցեխ շպրտի ու իրան լավ զգա: Դրանով դուք եք ձեզ հավասարեցնում փոշուն:

Ինչևէ, հիշեցնում եմ վերջին անգամ... կլինի որևէ գրառում, կապված իմ հետ, նախկին կամ ներկա իշխանությանհետ կապված կեղծ ինֆորմացիա, ՉԵՄ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ: Զգուշացեք, քանի որ դուք եք սրան հասցրել ինձ: Ավելի լավա հավաքի փոխարեն գնացեք հողերը պահեք սութի հայրենասեր կլոներ հանուն փողի ծախվածներ ։30 տարվա մեջ մտածեիք ԶԻնվորի Հայրենիքի Արցախի ժողովրդի մասին։

Հարգանքներով՝ Ձեր Սոնա Շահգելդյան»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1977 | 0 | 0
Facebook