Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
20:22, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները


    

Առաջին անգամ Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունները` Covid-19-ի պայամաններում, նախորդը 2017 թվականին էր.


    
18.03.2021/Աշխեն Բակլաչյան /Նիդ.օրագիր

ARM/NL

Dit artikel laat de maatregelen tijdens het stemmen en de voorlopige uitslag van de verkiezingen van de Tweede Kamer 2021 zien.


    

Երեկ՝ մարտի 17-ին, ավարտվեցին Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունները:

Ըստ նախնական տվյալների (72, 2%) ՝ ներկայացուցիչների պալատի ընտրություններում VVD-ը («Ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն») արդեն 4-րդ անգամ ստանում է ընտրողների առավելագույն ձայները՝ ստանալով խորհրդարանական 35 մանդատ, D66-ը («Դեմոկրատներ 66») մեծ թռիչք է կատարում և ստանում 24 աթոռ. նախորդ ընտրություններում կուսակցությունն ուներ 19 մանդատ: Երրորդ տեղում է PVV-ը (Ազատություն կուսակցություն), որը ստացել է 17 մանդատ:

Forum voor Democratie (Ժողովրդավարության ֆորում) ստանում է 8 տեղ, ինչը GroenLinks-ից (Ձախ-կանաչներ) 1 տեղով առավել է: Քրիստոնյա Դեմոկրատները ստացել են 15 տեղ՝ կորցնելով 4 մանդատ:

JA21, Volt, Bij1 & BBB կուսակցությունները, որոնք այս տարի առաջին անգամ էին առաջադրում իրենց թեկնածությունը, նույնպես ստացել են խորհրդարանի մաս կազմելու բավարար ձայներ:

Նախնական արդյունքների մասին ավելի ընդարձակ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղման մեջ, տեղեկություներն ըստ հաշվարկի փոփոխվում են:

https://localfocuswidgets.net/603e64e9416a4?usepym=1&tab=votes&fbclid=IwAR3yY9CH3F9zWDwjyG-gSPEZQHKTokSFWw4gcAomDS_ihrDhOj-nEZa3nyM


    
Ընտրություններ 2021-ը` հարմարեցված Covid-19-ի պայամաններին

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ձայների հաշվարկն այս տարվա ընտրություններում ավելի դանդաղ է ընթանում, ինչը պայմանավորված է ընտրատեղամասերում Covid-19-ի միջոցառումների և ռեկորդային քանակով կուսակցությունների մասնակցության հետ:

Քվեարկության ընթացքում Covid-19 համաշխարհային համաճարակի առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով՝ ձեռնարկվել էին մի շարք միջոցառումներ:


     Ի տարբերություն նախկինում անցկացվող ընտրությունների՝ այս տարի ընտրատեղամասերը բաց էին երեք օր՝ մարտի 15-ից մինչև մարտի 17-ը ներառյալ: Խոցելի խումբ հանդիսացող 70 տարեկանն անց ընտրողներներին հնարավորություն էր ընձեռնվել ընտրատեղամաս ներկայանալու փոխարեն, քվեարկել նամակի միջոցով: Ընտրատեղամաս ներկայանալու անկարողության կամ ցանկության բացակայության դեպքում՝ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռնվել լիազորել այլ անձանց` քվեարկել իրենց փոխարեն:


    
    

Ընտրատեղամասերը նույնպես հարմարեցված էին կորոնավիրուսի տարածման նվազեցման կանոններին:


    
  • Ընտրատեղամասերը նախագծված էին այնպես, որ հնարավոր լիներ պահպանել 1, 5 մետր հեռավորության:

  • Ընտրատեղամասի անդամներն, ինչպես նաև ընտրողները պարտադիր կրում էին դիմակներ:

  • Ձեռքերի ախտահանուման պարագաները հասանելի էին ընտրատեղամասի մուտքի մոտ:

  • Քվեարկության տաղավարները (և այլ, այսպես կոչված, շփման կետերը, ինչպիսիք են դռան բռնակները), մաքրվում էին յուրաքանչյուր կես ժամը մեկ:

  • Տեղամասի այն անդամները, ովքեր ընդունում էին քվեաթերթիկը, միանգամյա ձեռնոցներ էին օգտագործում:

  • Ընտրողների և ընտրատեղամասի աշխատակիցների միջև տեղադրված էին ապակյա պատեր:

Նախորդ խորհրդարանական կուսակցությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
    
    

Աշխեն Բակլաչյան

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:

Dit artikel is geschreven in het kader van het EU-project "Solidarity corps". Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!


    

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
688 | 0 | 0
Facebook
COMMENT.am