Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուքիասյանն այն անձն է, որը հարստացել է խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, փող սարքելով խորտակվող տնտեսության ավերակնեիրց

11:46, հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
Սուքիասյանն այն անձն է, որը հարստացել է խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, փող սարքելով խորտակվող տնտեսության ավերակնեիրց
    
Խաչատուր Սուքիասյանն այն անձն է, որը հարստացել է խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, փող սարքելով խորտակվող տնտեսության ավերակնեիրց, 90-ականների սկզբներին կոպեկներով յուրացնելով «Ռուսիա» կինոթատրոնն ու այլ պետական գույքեր:
Ըստ բոլոր պատմաքաղաքական նորմերի, նրան կարելի է համարել դասական օլիգարխիկ կերպար, չափանիշ, նմուշօրինակ….
Նիկոլ Փաշինյանի Հայաստանում, Խաչատուր Սուքիասյանին շատ չինովնիկներ համարում են ոչ թե օլիգարխ, այլ բարեխիղճ հարկատու, պետականամետ և խոշոր սեփականատեր, գործարար:
Սա տարօրինակ չէ, քանի որ այս անձը կանգնած էր 20218-ի «հեղափոխության» թիկունքում և աջակցում էր նրանց, հետևաբար նաև այսօր չինովնիկ դառածներն էլ նրան են սատարում ու պահպանում:
Տարօրինակ է այն, որ Փաշինյանին ապավինող հասարակության մի ստված հատված ևս կրկնում է այդ միտքը և աչք փակում Սուքիասյանի ծագումնաբանության վրա: Փոխարները նույն «Նոր Հայաստանում» օլիգարխ են համարում Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որի կարիերայի մասին Ռուսաստանում դասագրքեր են գրում, ներկայացնելով, որպես 0-ից ինքն իրեն ստեղծած, միլարդատեր դարձած և ոչ թե պետական գույքի մասնավորեցման հաշվին հարստացած անձի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4275 | 0 | 0
Facebook