Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մհեր Մկրտչյանի արխիվը հանձնվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին․ ԿԳՄՍՆ

ARUSYAK GHEVONDYAN
Հեղինակ`
ARUSYAK GHEVONDYAN
14:36, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
Մհեր Մկրտչյանի արխիվը հանձնվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին․ ԿԳՄՍՆ
     Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն:
    
     Մ. Մկրտչյանի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, թանգարանում բացվել է ցուցադրություն, և տեղի է ունեցել հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությունը: Ավելի քան 800 միավոր ընդգրկող հավաքածուն ներառում է նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Հավաքածուն իր տեղն է գտել թանգարանի թատերարվեստի ֆոնդում՝ Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի և հայ թատերարվեստի այլ խոշոր գործիչների արխիվների կողքին
    
    

Հավաքածուի ցուցադրությունը կգործի մինչև 2021 թվականի մարտը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4561 | 0 | 0
Facebook