Երգչուհի Նարե Գևորգյանը երեկ նշել է հոբելյանական 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Նարեն ասաց, որ տոնական օրն իր համար սկսվել է կեսգիշերի անակնկալով: «Կոլեգաներս ինձ ասացին, որ 23: 55 գնամ ու միասին նշենք ծննդյանս օրը: Այդ ժամին շամպայնի բաժակները ձեռքերում պահած` սպասում էինք 00: 00-ին: Ծիծաղելի էր շատ, առանց ավելորդությունների այդպես նշեցինք: Հետո պարզվեց, որ ընկերուհիներս` Մարինկա Խաչատրյանը և Լենա Ղազարյանը, 23: 30-ից դրսում` մեքենայի մեջ սպասում էին, որ գան ինձ շնորավորելու: Նրանք իրենց էջերում սթորի բաժնում ասել էին այդ մասին, բայց փակել էին իմ էջը, որ չտեսնեմ: Չնայած չգիտեի, որ գալու են, սպասում էի նրանց ու նեղսրտել էի, որ չեն գալիս: Լենան կեսօրին ասել էր, որ մի փոքր շուտ կգա, բայց Մարինկայից ընդհանրապես լուր չունեի: Ընկերներս եկան, շնորհավորեցին ու անակնկալի բերեցին ինձ», -ասաց նա և հավալեց, որ օրը շարունակել է` ընտանիքի անդամների հետ տանը:
Նարեն ասաց, որ ծննդյան առթիվ «սև ու սպիտակ» խնջույք է կազմակերպել. «Հետևել եմ պարետատան ցուցումներին ու շատ մեծ խնջույք չեմ կազմակերպել, որոշեցի` 30-ամյակիս 30 հոգու հրավիրել: Հյուրերս այն մարդիկ են, որոնք կյանքիս տարբեր փուլերում կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար»:
Տեսանյութը և ֆոտոշարքը դիտեք այստեղ