Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեպտեմբերյան լուրերի խրոնիկա

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
20:09, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
Սեպտեմբերյան լուրերի խրոնիկա

Սեպտեմբերյան լուրերի խրոնիկա


     Նախորդ թողարկման մեջ համառոտ ներկայացրել էինք սեպտեմբերյան առաջին օրերի համառոտ լուրերը: Այժմ կանրադառնանք ամսվա երկրորդ տասնօրյակում ֆեյսբուքում տեղ գտած մեր նոր գրառումներին:
     Ծանոթացեք`
     https://niderlandakan.livejournal.com/395509.html


     Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջն ունեցավ իր 10.000-րդ բաժանորդը
    
    

11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

https://www.facebook.com/NidOragir/posts/3411386205592759
     ՀՐԱԺԵՇՏ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԼՐԱԳՐՈՂԻՆ
     Չեխիայում վերջին հրաժեշտն են տվել չեխ հայտնի լրագրող եւ իրավաբան, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Դանա Մազալովաին: Այդ մասին գրում են Չեխիայում հրատարակվող ORER Armenian European Magazine ՕՐԵՐ Եվրոպական ամսագիրը, չեխահայ համայնքի անդամները: Ափսոսանքի և հուզմունքի խոսքեր:
     Հրաժեշտի հանդիսությունը սկսվել եւ ավարտվել է Դանայի սիրելի երգերով, որոնց թվում ՝ նաեւ երկու հայերեն երգ։ Ներկաների առջև ելույթ է ունեցել Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով Հայաստանի եւ Արցախի կառավարությունների, ժողովուրդների եւ իր անունից ցավակցություն է հայտնել Դանա Մազալովայի հարազատներին ու ընկերներին։ Նա նշեց, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իրենց ցավակցությունն են հայտնել Դանա Մազալովայի անժամանակ մահվան կապակցությամբ։
     Ավելի վաղ դեսպանությունը հայտնելով Մազալովայի մահվան մասին այսպիսի տողեր էր գրել. «Վշտի խորը զգացումով հայտնում ենք հայ ժողովրդի սիրելի բարեկամ, չեխ լրագրող-հրապարակախոս Դանա Մազալովայի վաղաժամ մահվան մասին։ Այս անդառնալի կորստի զգացումն այժմ ապրում են բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել ճանաչելու բոլորիս կողմից սիրված մեր ընկերոջը» ։
     Դանա Մազալովայի անժամանակ մահվան առիթով ցավակցություն է հայտնել Նաև Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:
     Իր ֆեյսբուքյան էջում հուզումնալի խոսքեր է գրել Արցախի պատերազմական տարեգրությունն ուսումնասիրած, «Խաչվածին մահ չկա» գրքի հեղինակ, այժմ Չեխիայում բնակվող, լրագրող Շուշան Ղազարյանը:
     «Դանան շատ էր սիրում Լիլիթ Պիպոյանին, ասել էր՝ նրա ճանաչած ամենալավ հայ երգչուհին էր։ Եւ Լիլիթ ՊԻՊՈՅԱՆԻ երգով էլ փակվեցին հայ ժողովրդի չեխ զավակ Դանա ՄԱԶԱԼՈՎԱՅԻ երկրային կյանքի վարագույրները․․․
     Գնաս բարով, հայ ժողովրդի չեխ դուստր, սիրելի Դանա» ։
     Հիշեցնենք, որ Դանա Մազալովան լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը ադրբեջանական եւ հայկական կողմերից:
     Նա հեղինակն է Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հայտնի այն հարցազրույցի, որը տպագրվեց ռուսական «Независимая газета» թերթում որտեղ նա խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմության կազմակերպածն է: Հարցազրույցում Ադրբեջանի այդ օրերի նախագահ Այազ Մութալիբովը պնդում էր, որ հայկական կողմը տրամադրել է միջանցք, որով Խոջալուում մնացածները կարող էին հեռանալ: Ինչն հիմա հերքում է Ադրբեջանական կողմը:
     Ըստ Դ. Մազալովայի, ադրբեջանցիների կողմից ներկայացված լուսանկարները, որոնք հրամցվում են որպես Խոջալուի ողբերգության կադրեր, չեն համապատասխանում ադրբեջանցի լուսանկարիչ Չինգիզ Մուստաֆաեւի կողմից արված իրական լուսանկարներին:
     ------------
     ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
     27 տարին լրացած, ծառայությունից խուսափած և քրեական հետապնդման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից
     https://www.facebook.com/NidOragir/posts/3412899718774741
     --------------------
     ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՄԵՆՔ
     https://www.facebook.com/NidOragir/posts/3415747225156657
     Ուղիղ կես տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը որպես համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա: Ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ինչպես նաև ԱՀԿ նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին:
     Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 28, 2 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 910 հազարին, բուժվածներինը՝ 19 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
     Առավել տուժած երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան, իսկ եվրոպական երկրների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել:
     Վարակի տարածման առումով առաջատարն աշխարհում այժմ Հնդկաստանն է․ ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող երկրում անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակի շուրջ 100 հազար դեպք, 1200-ից ավելին մահացել են։
     Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսն արդեն մոտ մեկ միլիոն կյանք է խլել, վարակվել է ավելի քան 28 միլիոն մարդ։
     Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է այսօր նոր սահմանափակումներ մտցնել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Երեկ՝ մեկ օրում երկրում հայտնաբերվել է վարակի շուրջ 10 հազար դեպք, ինչն աննախադեպ է համաճարակի տարածումից ի վեր։
     Դեպքերի կտրուկ աճ է նկատվում նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Չեխիայում և Ուկրաինայում։
     ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ
     ԵՎրոպայում գրանցված դեպքերի թիվը` 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ԵՄ / ԵՏՏ և Մեծ Բրիտանիայում հաղորդվել է 2 511 049 դեպք. Իսպանիա (554 143), Միացյալ Թագավորություն (358 138), Ֆրանսիա (353 944), Իտալիա (283 180), Գերմանիա (256) 850), Ռումինիա (99 684), Բելգիա (90 474), Շվեդիա (86 194), Նիդեռլանդներ (78 438), Լեհաստան (72 453), Պորտուգալիա (62 126), Չեխիա (32 413), Ավստրիա (31 666) , Իռլանդիա (30 360), Դանիա (18 924), Բուլղարիա (17 598), Խորվաթիա (12 917), Հունաստան (12 452), Նորվեգիա (11 746), Հունգարիա (10 191), Ֆինլանդիա (8 469), Լյուքսեմբուրգ (7 088), Սլովակիա (5 021), Սլովենիա (3 388), Լիտվա (3 199), Էստոնիա (2 600), Մալթա (2 162), Իսլանդիա (2 157), Կիպրոս (1 517), Լատվիա (448) և Լիխտենշտեյնը (109):
     ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
     2020 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ԵՄ / ԵՏՏ և Մեծ Բրիտանիայում հաղորդվել է 183 697 մահվան մասին. Միացյալ Թագավորություն (41 608), Իտալիա (35 587), Ֆրանսիա (30 813), Իսպանիա (29 699), Բելգիա (9 917) ), Գերմանիա (9 342), Նիդերլանդներ (6 240), Շվեդիա (5 843), Ռումինիա (4 065), Լեհաստան (2 159), Պորտուգալիա (1 852), Իռլանդիա (1 781), Ավստրիա (748), Բուլղարիա (706), Հունգարիա (630), Դանիա (629), Չեխիա (448), Ֆինլանդիա (337), Հունաստան (297), Նորվեգիա (265), Խորվաթիա (208), Սլովենիա (131), Լյուքսեմբուրգ (124), Լիտվա (86), Էստոնիա (64), Սլովակիա (37), Լատվիա (35), Կիպրոս (21), Մալթա (14), Իսլանդիա (10) և Լիխտենշտեյն (1):
     ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
     Անցյալ շաբաթ հաղորդվել է 5427 նոր COVID-19 ունեցող դրական ելքով հիվանդների հայտնաբերման մասին: Դա 1830 ով ավելին է, քան նախորդ շաբաթվա հաշվետվություններում էր: քանակից ավելին: Այս շաբաթ հաղորդվել է, որ մահվան ելքը 7-ով պակաս է, քան նախորդ շաբաթ:
     Անցյալ շաբաթ GGD թեստային փորձարկումների է ենթարկվել ավելի քան 180, 182 մարդ, անցյալ շաբաթ ՝ 163, 572 մարդու դիմաց: Դրական թեստերի տոկոսը ազգային մակարդակում նախորդ շաբաթվա 2.2% -ից աճել է այս շաբաթ` 2.8%: Վերարտադրության թիվը բարձրացել է և հասնում է 1.17-ի: Դա նշանակում է, որ վարակված 100 մարդ վարակում է 117 ուրիշի: Առայժմ դիմակների կրումը պարտադիր չէ: Որպես պայման` բողոքների դեպքում` տեստաորվել և մնալ տանը, մինչ արդյունքները հայտնի լինեն:
     Ձեռքերը հաճախ լվացեք օճառով և ջրով: Հազալը և փռշտոցը արմունկի գործողությամբ: Քիթը մաքրելու համար օգտագործել թղթե անձեռոցիկներ, այնուհետեւ դեն նետել:
     1, 5 մետր հեռավորության վրա պահել մյուսներին (2 պարզած ձեռքերի երկարությամբ): Խուսափել մարդկանց բազմությունից: Տնից աշխատել Որքան հնարավոր է աշխատել տնից:
     ՀԱՅԱՍՏԱՆ
     Կառավարության որոշմամբ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանվում է կարանտին:
     Որոշման մեջ նշվում է, որ միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
     Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 45 հազար 503-ի, հիվանդությունից բուժվածների թիվը հասել 41 հազար 434-ի:
     Թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 231 հազար 259-ի:
     Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 909-ի, ևս 280 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
     Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 880 մարդ:
     COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 878 մարդ:
     (Ըստ մամուլի հաղորդումների)
     --------------------
     12 ՍԵՊՏԵՄԲԵՐ
     https://www.facebook.com/NidOragir/posts/3415834821814564
     Vereniging Abovian/FAON bij het Prinsjesontbijt in Den Haag met Tweede Kamerlid VVD Sven Koopmans, voorzitter "Wijkvereniging Zuiderpark" Leo Schuller, Sylvia en Kasper van Idhem van Organisatie voor EU-migranten, voorzitter Eerste Kamer Jan Antonie Bruijn en de burgemeester van Den Haag Jan van Zanen.
     Abovian/FAON at Prinsjesontbijt with VVD MP Sven Koopmans, chairman of "Wijkvereniging Zuiderpark" Leo Schuller, Senate Speaker Jan Anthonie Bruijn, Sylvia en Kasper of Idhem organisation and The Hague Mayor Jan van Zanen.

13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
     Նշվել է ԽԱՉՎԵՐԱՑ տոնը
     Zondag 13 september was Z.H.E. aartsbisschop Khajag Barsamian in de Surp Karapetkerk te Maastricht. Tijdens de Heilige Liturgie hield hij een preek over de Heilige Kruisverheffing (Khachverats) .
     https://www.youtube.com/watch?v=zxVjRaWgGKY


     14 Սեպտեմբեր
     +16
     ԲԵԼԱՌՈՒՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՇՈՒՐՋ
     Ֆեմենի ակցիան Ֆրանսիայում Բելառուսի դեսպանատան մոտ
     https://www.facebook.com/brutofficiel/videos/652230585411346/?extid=zJG4to1uWaxU7z2V

15 ՍԵՊՏԵՄԲԵՐ
     Այսօր սեպտեմբերի տասնհինգն է: Ավանդաբար սեպտեմբերյան երրորդ երեքշաբթին Նիդերլանդներում նշվում է Իշխանաց օր, նաև մեկնարկում է խորհրդարանական նոր տարին: Այս հատուկ տարում Ուիլեմ-Ալեքսանդր թագավորը ելույթ ունեցավ գահից: Այս գեղեցիկ արարողակարգին հետևեք մեր ներկայացրած տեսաերիզից:
     Het is dinsdag 15 september - de derde dinsdag van september. Traditioneel vieren we dan Prinsjesdag, de start van het nieuwe parlementaire jaar. Ook in dit bijzondere jaar sprak koning Willem-Alexander de Troonrede uit.
     https://www.youtube.com/watch?v=iZszhrlwPug&t=1771s&ab_channel=NOS


     16 ՍԵՊՏԵՄԲԵՐ
     https://www.facebook.com/NidOragir/photos/a.412694518795291/3425826737482039
     Ով է լինելու մեր 10 000-րդ բաժանորդը
     ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
     ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԵՆՔ` 10.000
     Շուտով, շատ շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան բաժանորդների թիվը հատելու է 10 000-ը, էջի հավանումների թիվն էլ հասնում է 9000-ի: Կարելի է «Նիդերլանդական օրագիրը» համարել սփյուռքի ամենաակտիվ ու ամենակարդացվող լրատվամիջոցներից մեկը: : Բոլորիս միասին, համատեղ ուժերով հաջողվեց ստեղծել մի թերթ, որը մասամբ լույս է սփռում նիդերլանդահայ համայնքի գործունեությանը: Հավատացե՛ք, որ այստեղ ամենամեծ ավանդը Ձերն է` սիրելի ՛ ընթերցող: Ձեր հավանումներն ու մեկնաբանությունները նպաստում են էջի տարածմանը: Սակայն մենք չենք ուզում բավարարվել դրանով: Մենք միասին, ընդունակ ենք ավելին անել: Ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն մեր ընթերցողն է, այլ նաև մեր թղթակիցը: Նիդերլանդներում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կարող եք նկարահանել ու փաստերի հետ մեզ ուղարկել` իրազեկ դարձնելով մյուսներին: Շնորհիվ համատեղ այս աշխատաձևի մեր ընթերցողները նաև մեր թղթակիցներն են` Նիդերլանդների տարբեր հայ համայնքներից, Երևանից, Արցախից, Իրանից, Չեխիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, շատ այլ երկրներից ու վայրերից` նույնիսկ Սիցիլիայից ու Սուրբ Ղազար կղզուց...
     Նիդերլանդահայ համայնքը միասնական է, «Նիդերլանդական օրագիրը» մեր բոլորինս է, մենք աշխատում ենք միասին, համատեղ հաղթահարում ենք դժվարություններն ու միասին նայում ենք առաջ:
     Մեկն էինք, հիմա կլինենք 10.000:
     Այդպես թող բազմապատկվեն բոլորիս հաջողությունները:
     ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻՍ, մենք հզոր ենք ՄԻԱՍԻՆ, լինենք` միասին:

16 ՍԵՊՏԵՄԲԵՐ
     https://www.facebook.com/NidOragir/posts/3426928197371893
     Անցյալ կիրակի իր ուսումնական պարապմունքները արդեն 6-րդ տարին անընդմեջ սկսեցին Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի դպրոցի սաները: Այն տեղի ունեցավ Սուրբ Հոգի եկեղեցու կիրակնօրյա ամենամյա պատարագից հետո, որտեղ ուսանողները ուսուցիչներն ու ծնողները քահանայի կողմից օրհնություն ստացան: Անցած ուսումնական տարվան լավագույն ցուցանիշներ ձեռք բերած 10 լավագույն աշակերտներն արժանացան վերջերս Նիդերլանդներում լույս տեսած Թումանյանի հեղինակած հեքիաթների Աննա Մատարի կողմից հոլանդերենով թարգմանած գրքին: Գիրքը երեխաների համար ձեռք էր բերել Սուրբ Հոգի եկեղեցու հիմնադրամի նախագահ Դիկրան Միգդեսյանը: Այս տարի դպրոցը համալրել են նոր աշակերտներ: Դպրոցի տնօրինությունը բոլորին բարի գալուստ է մաղթել:

Grigor Narekatsi Zondagsschool
     Beste leerlingen en ouders,
     Afgelopen zondag vond de eerste schooldag van het zesde lesjaar van de St. Grigor Narekatsi Zondagsschool Amsterdam plaats.
     Zoals gebruikelijk begon het met een korte dienst voor de Patarag in de Surp Hoki Kerk, voor een zegening van de leerlingen en leraren.
     Tijdens de grote pauze werden de tien beste leerlingen van het afgelopen schooljaar in het zonnetje gezet. Zij kregen een boek met de sprookjes van Hovhanes Tumanyan in het Nederlands (vertaling Anna Mattaar) uitgegeven door Uitgeverij Rubinstein aangeschaft door de voorzitter van de Stichting Surp Hoki Kerk, Dikran Migdesian.
     Naast de vaste groep, werden er ook nieuwe leerlingen verwelkomd op deze mooie dag.
     Wij wensen iedereen nogmaals heel veel succes en plezier dit schooljaar!
     Schoolbestuur

«Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում
     https://www.facebook.com/NidOragir/posts/3435642799833766
     Սեպտեմբերի 16-ի երեկոյան Նիդերլանդների Լիմբուրգ մարզի Մաստրիխտ քաղաքի Սբ․ Սերվատի Մայր Տաճարում տեղի ունեցավ «Խաղաղությանը նվիրված» համերգ՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեանի եւ Նիդերլանդներում ՀՀ Դեսպան Պ-ն Տիգրան Բալայանի հովանու ներքո։ Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցական խորհրդի, «Անի» հայ համայնքի և գերմանահայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միության կազմակերպմամբ այս համերգին ելույթ ունեցան՝ Քյոլնի «Լույս» նվագախումբը, Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ, եւ Հայաստանից հրավիրված մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանը։
     Բացման խոսքով հանդես եկան Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցական խորհրդի ատենապետ Լեւոն Սարկիսը եւ գերմանահայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միության ատենապետուհի Այլին Բերդուդ-Մերինոն։
     Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ Դեսպան Տիգրան Բալայանը, Լիմբուրգից ընտրված Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելֆերտը, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք․ Պարսամեանը, Գերմանիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Սերովպե Արք․ Իսախանյանը, Լիմբուրգի կաթոլիկ հոգեւր առաջնորդ Եպս․ Հարրի Սմիթսը, ինչպես նաեւ հայ եւ կաթոլիկ հոգեւորականներ, բազմաթիվ հոլանդացիներ, օտարերկրյա հյուրեր եւ Մաաստրիխտի հայ համայնքի անդամներ։
     Համերգի փակման խոսքում Խաժակ Սրբազանը շնորհակալություն հայտնեց Լիմբուրգի կաթոլիկ հոգեւր առաջնորդին եւ տաճարի լուսարարապետ՝ hայր Ջոհն Դաուզենբերգին, քաղաքի հնագույն եւ գեղակառույց տաճարում հյուրընկալելու համար, նշելով որ ճիշտ այստեղ են պահվում ծագումով հայ սրբի մասունքները։ Հայրապետական պատվիրակը վստահեցրեց, որ Սուրբ Սերվատի հոգին ցնծաց, ընկալելով այն միասնական ոգին, որ տիրում էր այնտեղ եւ որի խորհրդանիշն է ներկայանում Արեւելքից եկած եւ 4-րդ դարում Նիդերլանդների առաջին եպիսկոպոս դարձած այս սուրբը։ «Որտեղ կա այս ոգին, կա հանդուրժողականություն, փոխըմբռնողություն եւ հետեւաբար խաղաղություն», - եզրափակեց իր խոսքը հայրապետական պատվիրակը, հրավիրելով հայ եւ կաթոլիկ հոգեւորականներին խաղաղությանը նվիրված միասնական աղոթքի։

17 Սեպտեմբեր
     Արևի մայրամուտով այս գեղեցիկ լուսանկարի հեղինակը նիդերլանդահայ երգիչ-երգահան Արիստակես Եսայանն է (Aristakes Jessayan)
     https://www.facebook.com/NidOragir/photos/a.412694518795291/3428915560506490


     ԱՅՍՕՐ ԴԱՏՎԵԼՈՒ Է ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ԹՈՒՐՔ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆԸ
     https://www.facebook.com/NidOragir/photos/a.412694518795291/3430317443699635
     17-09-2020/Նիդերլանդական օրագիր
     Եվս մեկ թուրք ծայրահեղական վաղը` հայատյացության, «ատելութիւն հրահրելու» համար կկանգնի արդարադատության առջև` այս անգամ Ֆրանսիայում:
     Թուրք ծայրահեղականների նման քայլերը սփյուռքահայ կազմակերպություներն ու տեղի իրավապահները առայժմ հաջողությամբ կանխում են:
     Ֆրանսիական 20minutes.fr օրաթերթի կայքը մասամբ հայտնում է, որ մինչ Հինգ հարյուր հայեր Հուլիսի 24-ին Դեսինում (Ռոն) հավաքվել էին` բողոքելու Հայաստանի հյուսիսային սահմանին ադրբեջանական սադրանքի դեմ, լսվեցին ականի պայթուններ: Այնուհետև մասնակիցները ստացան զանգեր, որոնք նախազգուշացնում էին սպառնալիքի մասին:
     Թուրքամետ զինյալ խումբը եկել էր կռվելու երկաթյա ձողերով: Մինչ ոստիկանությունը վերահսկում էր իրավիճակը, չորս կասկածյալներ ձերբակալվեցին:
     Նրանցից մեկը` Ահմետ Չետինը, ով կասկածվում է շարժման հրահրիչ լինելու մեջ, վաղը (17.09.2020.) Այնում ՝ կանգնելու է դատարանի առջև, մյուս երեքի դեպքում բավարար ապացույցներ ձեռք չբերվեցին: Մի քանի վկաներ պատմել են, որ տեսել են դիմակավորված ու զինված թուրք ակտիվիստներին:
     Լիոնին հարակից Դեսին-Շարպիոյի հայկական համայնքը նման բան չի էլ պատկերացրել:

Ենթադրյալ սադրիչը` Ահմետ Չետինը, օրենսդիր մարմնի նախկին թեկնածու է (2017 թ), և շատ արագ պարզվեց նրա ինքնությունը: Նա Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառ աջակիցներից է, ծնունդով Օյոնաքսից, մի քանի ամիս շարունակ սոցիալական լրատվամիջոցներով հանդես էր գալիս հակաքրդական և հակահայկական կոչերով, նույնիսկ նկարահանվեց հուլիսի 24-ին Դեզինի փողոցներում: Մեկ այլ տեսանյութում, որը նկարահանվել է տեղի բնակչի կողմից նույն օրը, լսվում է, թե ինչպես է իր ընկերներին հրահանգում «նետել (իրենց) դանակները», երբ հայտնվեն ոստիկանության տեսադաշտում: Տեսանյութերից մեկում էլ թուրքերեն ասում է. «Եթե մեր կառավարությունն ինձ 2000 եվրո և զենք տա, կանեմ այն, ինչ պետք է անել Ֆրանսիայի ցանկացած կետում»:

Էրդողանին մոտ կանգնած «Հավասարություն և արդարություն» կուսակցության մարտիկը Այնում կայացած 2017 թվականի ընտրություններում օրենսդրական չարաշահումների համար Սահմանադրական խորհրդի կողմից 2018-ին դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման: Այս անգամ նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում:
     Սպասենք արդեն այսօրվա դատարանի խոսքին:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2718 | 0 | 0
Facebook