Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի դեսպանը` Նիդերլանդներից

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:00, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի դեսպանը` Նիդերլանդներից

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի դեսպանը` Նիդերլանդներից


     «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը...»:
     Այս տողերը մեջբերված են հիմնադրամի ֆեյսբուքյան էջից և մենք ուրախ ենք, որ հիմնադրամը` որպես Նիդերլանդների թագավորությունում իրենց դեսպանի, ներկայացրել է հոլանդաբնակ մեր հայրենակից Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici Շատ լավ է, որ Ռոբենն իր վրա պատասխանատվություն է ստանձնել օգնելու Հայոց Բանակին, նրա քաջարի զինվորին: Լիահույս ենք, որ նա իր կարողություններով, կապերով, անձնական շահագրգռվածությամբ ու համեստ կարողություններով օգտակար կլինի ու անբասիր կծառայի հայրենիքին:
     Քաջալերենք, մաղթենք նրան հաջողություններ իր կամքով ստանձնած այս պատասխանատու գործունեության մեջ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների թագավորությունում մեր նոր դեսպանին` Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici:

Ստորև կարող եք գտնել վերջինիս ուղերձը.
     Ես Ռոբին Գելիչին եմ, Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքից: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի դեսպանի առաքելությունը, քանի որ լինելով Ալմելո քաղաքի քաղաքային խորհրդի ավագանու անդամ արդեն 6 տարի, մեծ պատիվ եմ ունեցել աջակցել տեղի հայկական համայնքին, իմ հայրենակիցներին Հայաստանում եւ Սփյուռքում: Ներկայացված լինելով Նիդերլանդական Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության կողմից, իմ ամբողջ քաղաքական գործունեության նպատակը եղել է համայն հայության խնդիրների նպատակների եւ շահերի առաջմղումը միջազգային քաղաքական ասպարեզում: Այս նպատակներին է ծառայել եւ ծառայում նաեւ իմ ընտանիքը: Լինելով հայ եւ տարբերություն չզգալով հայաստանցու ու սփյուռքի հայի միջեւ, գտնում եմ, որ ոչ միայն հայաստանցու, այլ նաեւ ամբողջ հայության անվտանգության երաշխավորն է հայ զինվորը, ում առողջությունը ամենից թանկը պետք է գնահատվի եւ պաշտպանվի, ուստի "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի նպատակներն ու դավանած արժեքները ամբողջությամբ հոգեհարազատ են ինձ եւ անչափ կարեւոր եմ համարում այս համագործակցությունը: Խաղաղություն եւ առողջություն հայ զինվորին եւ հայ ազգին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
958 | 0 | 0
Facebook
COMMENT.am