Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերգեյ Բագրատյանը բարոյականության հետ ոչ մի կապ չունի

Anahit
Հեղինակ`
Anahit
18:12, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Սերգեյ Բագրատյանը բարոյականության հետ ոչ մի կապ չունի
     Մի մարդ, ով 10 տարուց ավել եղել է ԲՀԿ-ից, այդ կուսակցության հիմնադիրներից է, այդ կուսակցության քվոտայով դարձել է մարզպետ չէր կարող ինչ-ինչ քաղաքական նկրտումներից ելնելով, անբարոյականի վաստակի պիտակը ճակատին դաջելով ուրանար ամենը և ամենքին։
     Պարոն Բագրատյան Ձեր կինը, Ձեր երեխաները, Ձեր հարազատները այլևս Ձեր արարքի պատճառով փողոցով քայլելու են գլուխները կախ։
     Դուք ամեն ինչ արել եք դրա համար։
     Դուք ստորագրել եք մի թղթի տակ, որով փաստել եք, որ, ով 7000 ձայն չհավաքի մանդատը դնելու է և չդնելու դեպքում որակվելու է անբարոյականի վաստակ։
     Դուք հավաքելով 1000 ձայն չեք դրել Ձեր մանդատը և ճամբար եք փոխել։
     Ժողովրդի լեզվով ասած դուք փաստաթղթավորված անբարոյականի վաստակ եք։
     Ի՞նչպես եք պատրաստվում անբարոյականի վաստակի պիտակով մտնել խորհրդարան, կոչեր անել այն ժողովրդին, ովքեր Ձեզ ձայն են տվել։
     Մի՞թե սեփական ձեռքերով ինքն իրեն անբարոյականի վաստակ հռչակած մարդը կարող է մտնել խորհրդարան և մի՞թե իշխող քայլականները արդարացնելով անբարոյականի վաստակի քայլը չեն դառնում այդ ամենի քաջալերողը ։
     Դրսևորեք բարոյականություն, մի թողեք, որ Ձեր մայրը Ձեր քաղաքական առնետավազքի պատճառով անբարոյականի պիտակ կրի։
     Փաստացի, դուք բոլորին ապացուցեցիք Ձեր ստոր և պիղծ քայլով, որ Փաստաթղթով անբարոյականի վաստակ եք։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1415 | 0 | 0
Facebook