Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր նեխուրի մասին, որոնց մասին ոչ բոլորը գիտեն

15:24, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
Հետաքրքիր փաստեր նեխուրի մասին, որոնց մասին ոչ բոլորը գիտեն

Նեխուրը յուրահատուկ է նրանով, որ սննդի մեջ պիտանի են այս բանջարեղենի թե՛ թփերը, թե՛ արմատը և թե՛ ցողունը:
    
    

Իսկ խոհարարական տեսանկյունից էլ այն լայն հնարավորություններ է ընձեռում, քանզի կարելի է օգտագործել թե՛ հում և թե՛ ջերմամշակված վիճակում: Արմատը կարելի է քերել ու օգտագործել աղցանների մեջ կամ եփել, շոգեխաշել ու նույնիսկ փուռը դնել: Այն համով կարտոֆիլի նման է մի քիչ, ուստի ճաշի մեջ բացակայող կարտոֆիլը կարելի է փոխարինել դրանով և անգամ տապակել կարտոֆիլի պես:
    
     Իսկ ցողունների կա՛մ հյութն են քամում, կա՛մ մանր կտրատում աղցանի համար: Կարելի է կիրառել ապուրներում ու բանջարեղենային խավարտների մեջ: Շատ հարմար է թանձրահյութերին ավելացնելու համար: Տնտեսուհիները գիտեն, թե ինչ աննման համ է հաղորդում նեխուրը սպասին, հատկապես եթե առատ է օգտագործվում:
    
    

Շարունակությունը հոլովակում կամ ամբողջական տեքստը՝ այստեղ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2254 | 0 | 0
Facebook