Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարեն Թումանյան ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ, ԿԱՄ STOP "ԱՆԱՍՆԱԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻՆ"

01:44, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
Կարեն Թումանյան ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ, ԿԱՄ STOP "ԱՆԱՍՆԱԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻՆ"

Կարեն Թումանյան
     ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ, ԿԱՄ STOP "ԱՆԱՍՆԱԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻՆ"
     Սյունիքի արոտավայրեր, կամ վերջի վերջո, ինչ է մեզ սպասվում: Այս թեման քանի վերջնականապես օրակարգից հանված չէ մենք պետք է զգոն լինենք: Ամեն, ինչ սկսվեց նրանից, որ, ինչ, որ պետական երևելի այր, կամ այրեր որոշեցին, որ պետք է Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ հանձնվի պարսկական կողմին: Ինչու որոշեցին, ինչ անձնական ակնկալիքներ ունեին, կամ չունեին դա արդեն երկրորդական է, քանզի այս թեման հույժ ազգային լինելով, փառք աստծո իրենց տիրույթից տեղափոխվեց այլ, ազգանպաստ պետական մտածելակերպով տիրույթ` ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հարթություն: Դրա մասին մի փոքր ուշ: Եկեք մի պահ պատկերացնենք, որ աստված մի արասցե վերոհիշյալ պետական այրերին այնումենայնիվ հաջողվեր անխափան վարձատրության հիմունքներով հանձնել վերոհիշյալ հողերը պարսկական կողմին: Այն մասշտաբները, որի մասին խոսվում էր / խոսքը անթիվ անհամար անասունների մասին է, որոնք ըստ կանխատեսումների պետք է արածեին այդ արոտավայրերում/ հենց ի սկզբանե մտորելու տեղիք են տալիս: Եվ այսպես, ոչխարաբուծության ժամանակ բացառված չեն անսպասելի համաճարակներ, որի հետևանքով շատ հնարավոր է հարյուրավոր, կամ նայած իրական մասշտաբներից կախված հազարավոր ոչխարների անկում: Հարց է առաջանում, թե, Ինչ պետք է ձեռնարկեր պարսկական կողմը նմանատիպ համաճարակի տարածման դեպքում: Պատասխանը միանշանակ է` իհարկե փոսեր կփորեին և կթաղեին նրանց հենց տեղում` այսինքն Սյունիքի արոտավայրերում, բա հո չեին տալու Պարսկաստան: Որպեսզի ավելի պարզ լինի իմ մտավախությունը, ձեզ եմ ներկայացնում մի հիվանդության պատմություն` - "Սիբիրախտ: Բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորմամբ և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների առաջացումով: Հիվանդության հարուցչի շտեմարան է համարվում հողը այն վայրերում, որտեղ թաղվել են սիբիրախտից սատկած կենդանիների դիակները: Ընկալունակության տեսակետից առաջնակարգ տեղն զբաղեցնում են ոչխարները և եղջերուները...": Այստեղ ես բերել եմ ընդամենը մեկ հիվանդության օրինակ: Եթե սովորական քաղաքացիները տեղյակ չեն, ապա անասնաբույժները քաջ գիտեն, որ ոչխարները վտանգված են տասնյակ տիպիկ իրենց բնորոշ հիվանդություններով: Այսպես վերոհիշյալ ախտորոշման մեջ սևը սպիտակով գրված է ".. հողը այն վայրերում, որտեղ թաղվել են սիբիրախտից սատկած կենդանիների դիակները..": Այսինքն ըստ առողջ տրամաբանության կարելի է եզրակացնել, որ, երբ պարսիկների վարձակալության ժամկետը լրանա նրանք հնարավոր է, որ մեզ արոտավայրերը հանձնեն ապագա սերունդների համար ոչ պիտանի վիճակում: Փաստորեն մենք մեր սերունդներին կփոխանցենք ոչ թե պիտանի արոտավայրեր, այլ հիվանդություններով առատ անասնագերեզմանոցներ: Էլ չենք ասում, որ պարսկական ոչխարները ի սպառ կվերացնեն Սյունիքում առկա այնպիսի խոտատեսակներ, որոնք իրենց տիպային առանձնահատկությամբ շատ քիչ են աշխարհում: Իսկ բոլորիս լավ հայտնի է, որ ոչխարները խոտը ուտում են արմատներով, այսինքն այնտեղ այլևս նմանատիպ խոտատեսակներ այլևս չեն աճի: Հարգելի ընթերցող ես փորձեցի ընդամենը երկու բացասական կողմ ցույց տալ, սակայն ցավոք սրտի բացասական կողմերը երկուսը չեն, այլ շատ և շատ..:
     Հ.Գ-Ավարտելով կցանկանայի նկատել, որ նմանատիպ գործարքները մեծ աղետ կարող են բերել մեր երկրին և փառք աստծո, որ այս անգամ այս անհանդուրժելի գործարքը ժամանակին կանգնեցրեց ԱԱԽ-ը քարտուղար Արթուր Բաղդասարյանը և մեզ մնում է միայն կռահել, թե, ինչպիսի կամք էր պետք ցուցաբերել իրեն, որպեսզի շատ կոշտ դիտարկումներով գոնե կանգնեցնի այս զավեշտալի գործարքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5087 | 1 | 0
Facebook