Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ջերմուկի երիտասարդները հիշում և դատապարտում են` Ցեղասպանությունը

13:37, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2013 թ.
Ջերմուկի երիտասարդները հիշում և դատապարտում են` Ցեղասպանությունը

1914-1916թթ .Օսմանյան Թուրքիան զանգվածային կոտորածներ իրականացրեց Արևմտյան Հայաստանի բոլոր գավառներում: Դրա մասին ջարդարարները պլանավորել էին դեռևս 1911թ-ին Սալոնիկում կայացած ժողովի ժամանակ: Ավելի քան 1.5 մլն հայ դարձավ այդ ոճիրի զոհը: Նեմեսիս ծրագրի շնորհիվ հայ վրիժառուները արժանի հատուցման արժանացրին ջարդարարներին:

Այսօր՝ Ապրիլի 24- ին, Ջերմուկի Քաղաքապետարանը, Ջերմուկի Զարգացման կենտրոնը, և Ջերմուկի Երիտասարդական Կենտրոնը կազմակերպել էին քայլերթ՝ նվիրված 1915թ. հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Երթը սկսվեց վաղ առավոտյան` ժամը 10: 00 ին Ջերմուկի Ձախափնյակ թաղամասից երիտասարդները եռագույններով իրենց քայլերը ուղղեցին դեպի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը:

Երթի մասնակիցները երգում էին հայրենասիրական երգեր և բացականչում` հատուցում և ճանաչում: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնհարեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի անմար հիշատակը:

Երթին մասնակցեցին Ջերմուկի քաղաքապետ` Վարդան Հովհաննիսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Ոստիկանության ներկայացուցիչներ և Ջերմուկ քաղաքի բնակիչիներ և այլոք:


    

Հեղինակ` Նարեկ Միրզոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4567 | 0 | 0
Facebook