Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շինարարությունները կմնան կասեցված որովհետև Գագիկ Ծառուկյա՞նն է այն նախաձեռնել...

Davit
Հեղինակ`
Davit
12:25, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
Շինարարությունները կմնան կասեցված որովհետև Գագիկ Ծառուկյա՞նն է այն նախաձեռնել...

Քաղաքական հեղափոխությանը տրամաբանորեն պետք է որ հաջորդեր տնտեսական հեղափոխությունը, որի մասին բազմիցս հայտարարվեց և առանց որի երկրում զարգացում ու բարեկեցություն պատկերացնելը դժվար է:
     Բայց ինչի ականատեսն ենք լինում այսօր...
     Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ հանդիսացող ծրագրերն ու նախաձեռնությունները, կարծես թե ինչ-ինչ պատրվակներով կասեցվում կամ խոչընդոտվում են: Վերջերս նմանատիպ մի օրինակ, որի մեջ նաև օրինաչափություն է նկատելի դառնում արդեն, Աբովյան քաղաքում իրականացվող սոցիալական բնակարանաշինության վերաբերյալ տեղի ունեցավ: Խոսքն այն մասին է, երբ մոտ 20 շենքի շինարարական աշխատանքներ, գրեթե մեկ տարի է կասեցված են, ինչ-որ իրավական տիրույթում արձանագրված խնդիրների պատճառով: Բայց փոխարենը ականատես լինեինք թե ինչպես են բոլոր պատկան մարմինները շահագրգռված օր առաջ շտկելու այդ խնդիրները, կարծես թե լրիվ այլ բանի ականատեսն ենք լինում...
     Ականտեսն ենք լինում Աբովյանի քաղաքապետարան-Կոտայքի մարզպետարան իրավական խրթին ձևակերպումների հակամարտությանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատկան մարմինները բոլորովին ցանկություն չունեն օր առաջ ազդարարել այս խոշորամասշտաբ բազմաբնակարանային համալիրի շահագործման մասին: Խոսքը բնավ այն մասին չէ, որ չլուծվեն արձանագրված շեղումները այլ նրա, որ այլևս ակներև է դառնում պետական մակարդակով խնդիրների չլուծման ցանկությունը:
     Մինչդեռ տնտեսական հեղափոխությունը իրականանալի պետք է դառնա հենց նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ և պետք է, որ նման նախագծեր հաջորդեին մեծ հայրենադարձության մասին կոչերին ևս: Ամեն դեպքում պետականամետ մտածելակերպն ու գործելակերպը հենց սա է հուշում:
     Սակայն երբ նման հայրենանվեր գործերը պետության կողմից չեն խրախուսվում, դեռ հակառակը անիմաստ ձգձգվում են, այստեղ տրամաբանական հարց է առաջանում, որի հասցեատերը երկրի ղեկավարն է դառնում, այս դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
     Հարց. Այս գործընթացը նման ընթացք է ստացել, որովհետև Գագիկ Ծառուկյա՞նն է այն նախաձեռնել...
     Կարող ենք արդյոք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր այդ սոցիալական բնակարանաշինության շահառուներից կարող էինք դառնալ, մտածել, որ այստեղ խնդիրը բացառապես անձերով կամ այլ ամբիցիաներով է պայմանավորված, ինչի արդյունքում սակայն, տուժում ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս...
     Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կարող եմ վկայակոչել Ծառուկյանի մեկ այլ նախաձեռնության մասին ևս, խոսքը Աբովյան 5/5 հասցեում կառուցվող և էլի տևական ժամանակ շինարարությունը կասեցված բարձրակարգ հյուրանոցային համալիրի մասին է...
     Ինչ է ստացվում, մեր պետությունը ցավոք սրտի այսօր չի կարողանում իրականացնել սոցիալական բնակարանաշինություն, իսկ ովքեր էլ ցանկանում են և կարող են իրականցնել իրենց համար խոչընդո՞տ է հանդիսանում: Ինչ է կարծում եք ցանկացողները սա չեն հասկանու՞մ, թե՞ նպատակ ունենք ամեն կերպ ցավեցնելու և հիասթափեցնելու վերջիններիս: Եվ ջհանդամը թե դրանից շարքային, հպարտ ՀՀ քաղաքացիներս չենք տուժի...
     Հ.Գ.Հույս ունենանք, որ բանը դրան չի հասնի և այնուամենայնիվ վեր կկանգնենք ամեն տեսակ ամիբիցիաներից և շեշտը կդնենք երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության հրամայականի վրա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1432 | 0 | 0
Facebook