Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այ նա է մտավորականի և հայրենասերի իրական կերպարը

23:22, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Այ նա է մտավորականի և հայրենասերի իրական կերպարը
     Վիկտոր Համբարձումյանին ճանաչողները պատմում են, որ 90-ական թվականների ցուրտ և մութ տարիներին, երբ մարդիկ օրերով լույս չէին ունենում, Վիկտոր Համբարձումյանին չինովնիկները բազմաթիվ անգամներ առաջարկում էին, բացառության կարգով օգտվել հատուկ հոսանքագծից և մշտական հոսանք ունենալ, սակայն նա միշտ հրաժարվում էր, նախընտրելով ապրել հասարակ մահկանացուների նման՝ իր ազգի դարդ ու ցավով և հոգսերով և ոչ մի առավելությունից չօգտվելով: Այ նա է ինձ համար մտավորականի և հայրենասերի իրական կերպարը:
     90-ական թվականներին՝ մենք դա գիտեինք շատ լավ, սակայն այսօր փոխվել են հասարակության արժեքները և մի շարք բաներ մոռացել ու կորցրել ենք:
     Իմ ամանորյա երազանքը և ցանկությունը այն է, որ 2020-ին մեր միջից վերանան թշնամանքը, ատելության քարոզը, սևերի և սպիտակների բաժանումը և որ վերագտնենք ազգովի, մեր ազգասերների, հայրենասերիների, եկեղեցասերների իրական կերպարն ու արժևորենք մեր ներկա մտավորականներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3500 | 0 | 0
Facebook