Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Անցնող 2019 թվականը թե´լավ և թե´վատ իրադարձություններով լի տարի էր. Հովհաննես Խաչատրյան

02:03, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Անցնող 2019 թվականը թե´լավ և թե´վատ իրադարձություններով լի տարի էր. Հովհաննես Խաչատրյան
     Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անցնող 2019 թվականը թե´լավ և թե´վատ իրադարձություններով լի տարի էր: Եղան բազմաթիվ խոչընդոտներ քաղաքական կյանքում, եղան հետապնդումներ մեր հերոսների նկատմամբ և այդ ամենը ի շնորհիվ իշխանության եկած պոպուլիստների: Ներքաղաքական կյանքի բարելավումը ամեն մարդ իր խղճի, իր հոգու մեջ անկեղծանալով պատկերացնում է, որ իր սպասումները չեն կատարվել: Արցախի հարցը իշխանության շնորհիվ տանուլ տված դոփում է:
    
     Գալիք տարին ցանկանում եմ մեր երկու պետություններին խաղաղության և հաջողության տարի: Թող, որ մեր սահմանները լինեն անվտանգ, թող, որ մեր սահմանը պահպանողները լինեն ապահով և հասնեն իրենց ծնողներին, թող, որ մեր հայրենակիցները մի պահ դուրս գան ոգևորված էյֆորիկ վիճակից և ավելի խիստ դատելով հասկանան երկրում առկա իրավիճակը: Իշխանությանը ցանկանում եմ շուտափույտ հեռացում հանուն մեր ապահով և անվտանգ պետությունների:
     Ընդդիմությանը ցանկանում եմ միացում հանուն մեկ գաղափարի շուրջ:
    
     Իսկ վերջում Հայաստանի Հանրապետական Կուսակցությանս, ցանկանում եմ հաջողություն, մեկ բռունցք պես պայքարենք մեր երկրի թե´արտաքին և թե´ներքին մարտահրավերների դեմ:
     հաղթանակներով լի տարի բոլորիս»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1930 | 0 | 0
Facebook