Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Շվեդական Eco Wave Power-ի ինժեներները ներկայացրել են արևային ալիքային էլեկտրակայանի նախագիծը

Ani
Հեղինակ`
Ani
21:57, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Շվեդական Eco Wave Power-ի ինժեներները ներկայացրել են արևային ալիքային էլեկտրակայանի նախագիծը

Շվեդական Eco Wave Power (EWP) ընկերությունը սկսել է հիբրիդային՝ արևային ալիքային էլեկտրակայանի փորձարկումը, գրում է New Atlas-ը` մեջբերելով հայտարարությունը։

Նշենք, որ 2012 թվականին EWP-ն ներկայացրել էր ալիքային էներգիայի հավաքական համակարգ. այն արդեն իսկ տեղադրված է Ջիբրալթարում (կայանի գնահատված հզորությունը 100 կվտ է, սակայն հաջորդ տարի այդ ցուցանիշը պետք է հասցվի 5 մվտ, ինչը կկազմի բրիտանական օտարերկրյա տարածքում սպառվող էլեկտրաէներգիայի 15%-ը), ինչպես նաև կառուցվում է Իսրայելի Յաֆֆա նավահանգստում (իսրայելական կայանի սկզբնական գնահատված հզորությունը նույնպես կկազմի 100կՎտ) ։


    

Որոշումը օգտագործում է գոյություն ունեցող ենթակառուցվածքը, այդ իսկ պատճառով, ինչպես վկայում են ինժեներները, չի պահանջում նշանակալից ներդրումներ։

Այժմ ընկերությունը որոշել է բարելավել գոյություն ունեցող համակարգը և սկսել է արևային վահանակներ տեղադրել ալիքային լողանների վրա։ Հիմնարկության հայտարարության մեջ ասվում է, որ նորարարությունը թույլ է տալիս մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրումը՝ առանց համակարգի չափսի մեծացման և առանց լրացուցիչ ծախսերի, որոնք կապված են լինելու արևային մարտկոցների տեղադրման համար նախատեսված հողի առքի կամ վարձակալության հետ։ Բացի այդ, շրջապատող ջուրը բնական կերպով սառեցնելու է վահանակները և դրա շնորհիվ նրանց արտադրողականությունը տապի պատճառով չի նվազի։

EWP-ն իր գյուտի արտոնագրի դիմում է ներկայացրել և արդեն իսկ սկսել է նորարարության փորձարկումները։ Եթե հետագայում այդ փորձարկումները կհամարվեն հաջողված, ընկերությունը պլանավորում է Ջիբրալթարի համակարգը արդիականացնել, դրա հետ մեկտեղ անմիջապես ամրացնել արևային վահանակները Յաֆֆայի նավահանգստի լողանների վրա՝ էլեկտրակայանի կառուցման ընթացքում (ի դեպ, ներկա պահին իսրայելական համակարգը բաղկացած է ընդհամենը մեկ լողանից) ։

EWP կայքում նշված է որ էլեկտրաէներգիայի արտադրման համար անհրաժեշտ է, որ ալիքների նվազագույն բարձրությունը լինի 0, 5 մ։

Աղբյուրը

Աղբյուրը` solaron
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
632 | 0 | 0
Facebook