Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փախուստ աշխատավայրից, թե՞ ֆուտբոլից քաղաքականություն

23:24, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
Փախուստ աշխատավայրից, թե՞ ֆուտբոլից քաղաքականություն

Քաղաքականությունից ֆուտբոլ, թե՞ ֆուտբոլից քաղաքականություն

Բարև սիրելի ընկերներ. Այս հռետորական հարցն իրականում շատ արդիական է այս օրերին, և, որ ամենակարևորն է` այն պահանջում է պատասխան: Ինչ է կատարվում մեր քաղաքական դաշտում և ինչ է կատարվում մեր ֆուտբոլային դաշտում...

Ընդամենը մեկ ու կես տարի առաջ էր, հեղափոխությունից որոշ ժամանակ անց, կարծես թե «հեղափոխություն» կատարվեց նաև ֆուտբոլում. հները` «ֆուտբոլից չհասկացողները», ֆուտբոլի «հերը անիծողները», մի խոսքով «վատերը» գնացին, հեռացան և եկան մեզ հայտնի ընկերները: Կարծես թե էլ ոչինչ չեր խանգարում, որ նոր կազմը ուղենշեր հայկական ֆուտբոլի զարգացումն ու լծվեր դրա իրագործմանը: Բայց, արի ու տես, որ ֆուտբոլում ոչ միայն «հեղափոխություն» չեղավ, այլ լռիվ հակառակը` այն հետընթաց ապրեց...

Իրականում հարգելի ընկերներ, այն, որ այսպես էլ պետք է լիներ կարելի էր կռահել, հենց այն ժամանակ, երբ հայտարարվեց գործադիր կոմիտեի կազմը:

Շատ քիչ բացառությամբ (այդ նուն բացառությունը կար նաև նախկին կազմում) այնտեղ ներկայացված են անձիք, որոնք ոչ միայն կապ չունեին ֆուտբոլի հետ, այլ նաև տարրական գիտելիքներ ֆուտբոլից...
     Բայց, ամենացավալին այն է, որ այն ինչի մեջ մեղադրում էին նախկիններին, ինչից դժգոհում էին, արեցին մեր սիրելի ընկերները: Զարմանալի ձևով սկսեցին կրկնօրինակել նրանց` ֆեդերացիայի նախագահ նշանակվեց ոլորտի հետ կապ չունեցող, բայց բարձրաստիճան պաշտոնյա: Գործկոմ մտան ինչպես նախկինում` բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նույնպես ֆուտբոլի հետ կապ չունեին և չունեին համապատասխան փորձ և գիտելիքներ:

Ինչպես քաղաքական այնպես էլ ֆուտբոլային առումով մենք ըմբռնումով մոտեցանք, հասկանալով հետհեղափոխական իրավիճակը և մեծ հույսով, որ ամեն դեպքում «լավ է լինելու»:

Լավ չեղավ: Որովհետև ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի:

Ապշել կարելի է լսելով վերջին օրերին Ֆեդերացիայի նախկին նախագահի և դեռ ներկա գործկոմի որոշ անդամների ելույթները: Վանեցյանը «երեսով է տալիս» իշխանությանը թե ֆեդերացիան պետական բյուջեից գումար չի վերցնում և իր սեփական միջոցներով ահռելի գումարներ է ծախսում հավաքականի վրա և այլն.... Լու՞րջ էք խոսում... և դա ներկայացնում եք որպես ձե՞ր նվաճում: Թե դա նախկին «ֆուտբոլից չհասկացողների» ստեղծածն է...

Մեկ ուրիշ գործադիր կոմիտեի անդամ խոսում է ֆուտբոլում միլիոնավոր դոլլարների ապօրինի շրջանառության մասին. Լու՞րջ եք ասում, հույսով եմ մինչև հասարակությանը այդ մասին հայտնելը արդեն տեղեկացրել եք համապատասխան մարմիններին....

Դուք հասկանու՞մ եք, որ, եթե անգամ ձեզ չեն հրավիրում համապատասխան մարմիններ պարզաբանումներ տալու համար, դուք նման անպատասխանատու ելույթներով հիասթափություն եք առաջացնում ձեր նկատմամբ, և քանի «կոպեկի» արժեք ունի ձեր խոսքը...
     Եթե դա վերաբերվեր միայն ձեզ, դա դեռ ոչինչ, ձեր «մուրը ձեր գլուխը», բայց դա անդրադառնում է նաև մեծ թիմի վրա, մարդկանց, որոնք օր ու գիշեր աշխատում են, որ մեր երկիրը անդունդի եզրից հեռու տանեն:
     ... Նույն այդ ընկերը շարունակում է` մենք այնքան պատասխանատու ենք, որ հրաժարական ենք տալու... տո եղբայր, ինչու ես հրաժարական տալի, քեզ հո չեն նշանակել, որ մեկ ու կես տարի բան չանես ու հետո հրաժարական տաս...,
     Կամ մնացե՛ք ու կատարե՛ք ձեր պարտավորությունները կամ ասեք, որ այս, ու այն հարցերում այն աստիճան ենք թերացել, ձախողել, որ էլ հնարավոր չէ մնալ և շտկել, ու միայն գնալը «կփրկի»: Ու մի հատ էլ ներողություն խնդրեք, որ մեր ժամանակն ու հույսերը վատնեցիք և ոլորտի զարգացումն էլ արգելակեցիք ու հետ գցեցիք...

Թե չէ, մի հատ էլ ձեր հրաժարականն եք փորձում ցուցադրել դրական լույսի ներքո:

Ու առանց անհարմար զգալու մեղադրում
     եք հանրությանը ճնշում գործադրելու համար, ֆեդերացիայի աշխատակազմին վատ աշխատելու համար, ակումբներին կեղծ ու ֆեյք լինելու մեջ, մարզիչներին ու ֆուտբոլիստներին, այն էլ այն ֆուտբոլիստներին, որոնք իրանց «ճղելով» տարիներ շարունակ իրենց կարիերային զուգընթաց մեր ազգի պատիվն են բարձրացրել ամբողջ աշխարհում:
     Մնում ա մի հատ էլ ասեք ֆեդերացիայի պահակն է մեղավոր...

Սենց, որ գնա, մի օր էլ ձեզ ընտրած ժողովուրդի որակից կբողոքեք...

Սա պարզապես փախուստ է, տգեղ փախուստ: Փախուստ աշխատավայրից: Աշխատանքից: Ֆուտբոլ զարգացնելը դա աշխատանք է, այլ ոչ թե մեծամտական հարցազրույցներ շռայլել...

Բացառությամբ մի քանի հոգու, համոզված եմ, գործկոմի անդամների մեծ մասը չի էլ զբաղվել ֆուտբոլով: Արդյո՞ք տեղյակ եք մանկապատանեկան ֆուտբոլի, մարզիչների, ֆուտբոլիստների խնդիրներին... իհարկե ոչ: Բայց խոսում եք մասնագետներից շատ ու բարձր... չի կարելի...

Իմիջայլոց` ճիշտ՞ է ասում Վանեցյանը, որ ձեզանից շատերը չգիտեն ինչ պայմաններում և ում կողմից եք առաջադրվել գործկոմի անդամ...

Սիրելի իշխանավոր ընկերներ, նորից խնդրում եմ ձեզ, սթափվեք, դուք ընդիմադիր թերթի «ճ» կլասսի լրագրող չեք, դուք ներկայացնում եք իշխանություն, դուք իշխանության կրող եք: Այն էլ հեղափոխությամբ եկած իշխանության:

Հ.Գ. Եթե ես, առավոտից երեկո իշխանությանը քննադատեմ (ինչի մեջ երբեմն իմ ընկերները ինձ մեղադրում են) այնքան վնաս չեմ հասցնի, ինչքան դուք ձեր անհեթեթ ու անտրամաբանական վարքով:
     Հ.Գ. 2. Դեռ ոչ ոգու չի հաջողվել ֆուտբոլից մտնել քաղաքականություն կամ քաղաքականությունից ֆուտբոլ և «ողջ» մնալ:
     Հ.Գ. 3. Ոնցե՜մկարոտել հետհեղափոխական մթնոլորտը...
    
    
     https://www.facebook.com/allenn.allenn.92/posts/451116962508652

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1276 | 0 | 0
Facebook