Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:46, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ


    

Ամստերդամի «CC Amstel» պերֆորմատիվ արվեստի ակումբը (cullinanplein 1, 1074JN) «Պալոինա» միջազգային պարային համույթի նախաձեռնությամբ` Մշակութային մասնակցության և VSB հիմնադրամների օժանդակությամբ Նոյեմբերի 23-ը հայտարարել են Հայկական օր: Ներկայացումն սկսվելու է կեսօրից ու վերջանալու է ուշ երեկոյան: Միանգամից ասենք, որ երեք մասից բաղկացած վճարովի այս համերգին հայկական պարերով և երգերով հանդես է գալու Հոլանդահայ Աբովյան մշակութային միության պատանեկան պարախումբը և երգչախումբը` Լուսիկ Ներսիսյանի և Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ։ «Միասին» խորագիրը կրող համերգին Աբովյանցիների ելույթը լինելու է հայկական օրվա առաջին ժամերին, ստույգ` 14.30-ից: Ծրագիրը ներառում է երգի և պարի սեմինարներ, բուֆետ, Հայաստանում պատրաստված հատուկ բեմադրություններ, ժողգործիքների երգ ու պարի կատարումներ, «Պալոինա» նվագախմբի ելույթը և այլը: Ներկայացնելով մասնակիցներին, ասենք, որ Լյուդվիգ ղարիբյանը Հայաստանից Հոլանդիա է գալու հատկապես Հայկական օրվան մասնակցելու: Նրա ղեկավարած երաժիշտների խումբը հայկական հրաշագործ մեղեդին կատարելու են ակորդեոնով, քյամանչայով, ուդով և դհոլով: Բացի հայկական երաժշտությունը վայելելուց, հնարավորություն կա նաև մասնակցելու սեմինարների, որոնք վարում են հայ երգիչ և վոկալ ուսուցիչ Իլդա Սիմոնյանը և ժողովրդական պարի ուսուցիչ Թինեկե վան Գելը: Մեր հայրենակիցը` Իլդա Սիմոնյանը, բնակվում է Նիդերլանդներում, վերջին տարիներին ներգրավված է այս երկրի երաժշտական տարբեր նախագծերում: Ինչ վերաբերվում է Թինեկե վան Գելին, ապա նա բավական հայտնի է թե Նիդերլանդներում և թե Հայաստանում: Առանձնահատուկ հետաքրքրություն ունի հայկական պարերի նկատմամբ, պարբերաբար լինում է Հայաստանում, ուսումնասիրում է հայկական բանահյուսությունը՝ հետազոտություններ է կատարել նույնիսկ ԱՄՆ-ի հայ համայնքներում, դիտել պարախմբերի ելույթները, բարձր է գնահատում հայկական պարարվեստը: Թինեկեյի սեմինարն ուղեկցվելու է Լյուդվիգ Ղարիբյանի ժողովրդական երաժշտական խմբի կենդանի կատարումներով: Անակնկալ է մատուցելու «Պալոինա» միջազգային պարի համույթը Փայլակ Սարգսյանի հեղինակած խորեոգրաֆիկ լուծումներով: Կատարվելու են երկու հայկական պարեր` Թամզարան և Ախալցխան:
     Նոյեմբերի 23-ը հայկական օր դարձնելու համար կարող եք տոմսեր ձեռք բերել այստեղ.
     http://tickets.ccamstel.nl/package/.
     #NidOragir

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
455 | 0 | 0
Facebook
COMMENT.am