Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաջ Նազարն էլ էր հերոս, նա էլ թագավոր էր, նրան էլ էին մեծարում, բայց...

21:13, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Քաջ Նազարն էլ էր հերոս, նա էլ թագավոր էր, նրան էլ էին մեծարում, բայց...

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աբսուրդը հասել է նրան, որ Նիկոլին ազգային հերոս են անվանել այսօր Վանաձորում: Անվանողն էլ դասախոս է եղել: Բայց դա մի կողմ աբսուրդների աբսուրդը դա այն է, որ այդ դասախոսը ասել է, որ ողջ ազգն է այդպես կարծում:

Հերիք չի դուք ազգի անունից հայտարարություններ անեք ու քծնեք, ողջ ազգը նման բան չի կարող կարծել, մի քիչ ձեզ համեստ պահեք: Շուրջներդ նայեք, դուք ձեզ հույս տալուց բացի մեր ասածներն էլ լսեք, կարդացեք մի զլացեք:

Քաջ Նազարն էլ էր հերոս, նա էլ թագավոր էր, նրան էլ էին մեծարում, բայց...»

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2438 | 0 | 0
Facebook