Երևանի կենտրոնում գտնվող (մանկական) տիկնիկային թատրոնում, սատանիստական տարրեր պարունակող ռոք համերգ էր նախատեսվում, որը սակայն չեղարկվեց, ընդդիմադիրների համատեղ ջանքերի գնով:
4news.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով:
Քիչ առաջ դրա մասին իր ուղիղ եթերում հայտարարեց Երևանի Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը , որը վկայակոչեց նաև «Կամք» հասարակական շարժման ակտիվ մասնակցության մասին այս հարցի առնչությամբ և շնորհակաություն հայտնեց այդ նախաձեռնությանը:
Հիշցնենք, որ այդ համերգի մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաև Ռեֆորմիստների կուսկցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը»: