Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար

15:49, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսվբուքյան էջում գրում է. «Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար

Բաբաջանյան Արմանի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ լոսահայերը ասում են, որ մյուս նախագահներին չեն սպասել իրենց մոտ իսկ եթե սպասել են բոյկոտելու համար են սպասել, իսկ Փաշինյանին սպասում են: Ավելին վերնագիր է դրել այդ նյութի համար, ոչ ավել, ոչ պակաս «Ամերիկահայ դպրոցականներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանին»:
     Մեկը հարց տա բա եթե այդքան շատ եք սպասում, թողեք ձեր լոսը եկեք Հայաստանում ապրեք, ի՞նչ եք կորցրել ամերիկաներում, բա եկեք թավշյա Հայաստանում աշխատեք և ձեր երեխաներին տվեք մանկապարտեզ ու դպրոց, գնացեք բանակում ծառայեք, աշխատանք գտեք 64.000 աշխատատեղա ավելացել:

Բոյկոտելու մասին էլ ասեմ, բա էն ժամանակ ի՞նչի չբոյկոտեցիք, բա ու՞ր էր ձեր բոյկոտը, հիմա դարձաք բոյկոտող և ձեր երեխաներին, որոնք ցավոք ոչ մի պատկերացում չունեն ներկա Հայաստանի մասին տրամադրում եք պատմության դեմ, փորձում եք պատմություն փոխել:

Նիկոլը գալու է գնա, Հայաստանը և իր պատմությունը մնալու են, սթափվեք...»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1910 | 0 | 0
Facebook