Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Հոդվածներ

Աղբահանության ոլորտը կաթվածահար վիճակից դուրս հանելու համար, քաղաքապետը որոշել է օգտագործել մանկապարտեզների համար նախատեսված դրամական միջոցներից

21:58, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Աղբահանության ոլորտը կաթվածահար վիճակից դուրս հանելու համար, քաղաքապետը որոշել է օգտագործել մանկապարտեզների համար նախատեսված դրամական միջոցներից
     Երևանում կարմիր գծանշմամբ հայտնի վճարովի կայանատեղիները, ըստ այօրվա իշխանության և նախկին ընդդիմության տվյալների՝ Երևանին բերում էին մի քանի հարյուր միլիոն դրամի օգուտ, սակայն ըստ նույն աղբյուրի տեղեկության, գումարի մեծ մասը, կամ 50%-ը «մեկ ուրիշը» սեփականաշնորհում էր և վերցնում իրեն: Իսկ այսօր «Նոր Հայստան է» և այդ գումարի մեծամասնությունը, կամ 50%-ը, չի սեփականաշնորհվում և յուրացվում, այդ «մեկ ուրիշի» կողմից:
     Այս ամենը նշանակում է, որ Երևանի բյուջեն այսօր պետք է ունենար մեծ ֆռոֆիցիտ՝ ծախսերը գերազանցող եկամուտից կուտակված կլորիկ գումար, որը սակայն այսօր մեր քաղաքապետարանը չունի և որի պատճառով էլ աղբահանության ոլորտը կաթվածահար վիճակից դուրս հանելու համար, քաղաքապետը որոշել է օգտագործել մանկապարտեզների համար նախատեսված դրամական միջոցներից:
     Սրանից 2 տեսկի եզրակացություն է կարելի անել.
     1. Ամենևին էլ նախկինում «մեկ ուրիշը» չի եղել և «կարմիր գծերի ամբողջ հասույթն էլ փոխանցվել է քաղաքապետարանին:
     2. «մեկ ուրիշը» նախկինում իրոք եղել է, այսօր նա չկա, սակայն նրա փոխարեն կա այլ «մեկ ուրիշը», որն էլի նախկինի նման կրկին յուրացնում է գումարի մեծամասնությունը, կամ 50%-ը և այդ պատճառով է, որ քաղաքապետարանի բյուժեն չունի պռոֆիցիտ:
     Երկու եզրակացությունն էլ ընդհանուր առմամբ նույն բանի մասին են խոսում՝ Քաղաքապետի և նրա թիմի փաբուիսկ, երկակի խաղի և ապաշնորհ գործունեության:
     Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
906 | 0 | 0
Facebook
COMMENT.am