Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես իմ պապերի կանչով իմ Հայրենիքում եմ. ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ

21:25, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
Ես իմ պապերի կանչով իմ Հայրենիքում եմ. ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ
     Գուցե ես սփյուռքում միլիոնատերի տղա եմ, ուսյալ, զարգացած, յոթ լեզու խոսող, փողին փող չասող և դրսում շատ հանգիստ ու լավ կյանք ունեմ, բայց օտարության մեջ, օտարի աչքին ես միշտ ոչնչություն եմ և օտար՝ արհամարհված օտար: Նախընտրում եմ ապրել իմ Հայրենիքում, հաց և սոխ ուտել, սառը ջուր խմել և երբեք չլինել երկրորդ սորտի քաղաքացի աշխարհի որևէ մեկ երկրում: Սա իմ Հայաստանն է: Ես կարող եմ օտարին ասել՝ չե՞ս հավանում, թող հեռացիր: Իսկ ես օտարության մեջ ծնված օրվանից երկրից երկիր եմ տեղափոխվել: Որտեղ բերանս բացել եմ ու գանգատվել, օտարը ինձ ասել է՝ չես հավանում, ռադ եղիր քո երկիր: Այսօր իմ Հայրենիքը ազատ է ու անկախ: Ես իմ պապերի կանչով իմ Հայրենիքում եմ: Կյանքս՝ Հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ... ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2677 | 0 | 0
Facebook