Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞վ է Ռազմիկ Ամյանն ու ո՞վքեր են նորօրյա հեղափոխության վաստակավոր արտիստները

15:17, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
Ո՞վ է Ռազմիկ Ամյանն ու ո՞վքեր են նորօրյա հեղափոխության վաստակավոր արտիստները

Սերժ Սարգսյանի անունը տալն այսօր յուրահատուկ մի լակմուսի թուղթ է, որով պարզում ենք, թե այդ անունը տվողի, նրա ընտանիքի, կամ մասնագիտական ոլորտի մասին, ի՞նչ մոտեցում ունի մեր նորօրյա «հեղափոխական» կառավարությունը:

Դրա վառ ապացույցը և ամենաթարմ դրսևորումը, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի նոր երգն էր, նվիրված Սերժ Սարգսյանին, վերջինիս ծննդյան օրվա առթիվ:
     Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում, այդ կատարման մասին գրել է. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:
     Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:
     Հիմա եկեք անդրադառնանք Ռազմիկ Ամյանի կենսագրությանը և փորձենք հասկանալ նաև, թե մերօրյա հեղափոխականների օրոք ովքեր են կարող հավակնել վաստակավոր դառնալու կոչմանը:
     Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982-ին, Արցախի Ստեփանակերտ քաղաքում, որտեղ էլ հենց անց է կացրել իր ողջ մանկությունն ու պատանեկությունը: Արցախյան ազատամարտի տարիների ողջ ընթացքում, նա սովորել է դպրոցում և անգամ քաղաքի ռմբակոծության ժամանակ հաճաժել է դպրոց: Առանց ջեռուցման, լույսի և հացի, դաս է սովորել շենքերի նկուղներում ստեղծված ապաստարաններում: Դպրացական տարիներից հետո, սկսել է զբաղվել դասական ոկալով, սովորել է այդ ուղղությամբ ավելի քան 5 տարի, այդ թվում նաև երաշտական բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ավելի քան 15 տարի, մասնակցել է տեղական և միջազգային մի շարք մրցույթ-փառատոնների և մրցանակաբաշխությունների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Ռազմիկ Ամյանը եղել է այն սակավաթիվ երգիչներից մեկը, որոնք «ցուրտ ու մութ տարիներ» -ից հետո առաջինը սկսեցին հայկական էստրադան ներկայացնել արտերկրում: Ի դեպ վերջինի մեջ չի բացառվում նաև, որ կա նաև Սերժ Սարգսյանի աջակցությունը, քանի որ ինչպես երկրագնդի վրայի ցանկացած երկրում, այդպես էլ Հայաստանում, թե ով պետք է երկիրը ներկայացնի օտարերկրյա բեմերում և թե որ մի արտիստի համար փնտրել հովանավորներ՝ որոշում են պետության ղեկավարները:
     Իսկ ո՞վքեր են նորօրյա հեղափոխականների երգիչներն ու նրանց շնորհիվ Հայաստանն արտերկրում ներկայացնողները…: Հեղափոխություն և նոր երգ, նոր երգիչ ասող ցանկացած հայ մարդու գլխում, պտտվում է ընդամենը 1-2 անուն: Առաջինը՝ դա Հրագն է իր «դուխով» երգով, իսկ երկրորդը «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Սրբուկը, ով չանցավ եզրափակիչ: Ամենահասարակ մարդն էլ, առանց երաժշտոկան կրթության հասկանում է, որ Հրագի երգի մեղեդայնության, կամ նրա ձայնային որակի մասին խոսելն անիմաստ է: Սրբուկի և նրա կատարման մասին՝ կարծիքները հակասական են, սակայն մի բան ակնհայտ է, որ եզրափակիչ չանցնելը ոչ այդքան Սրբուկի և նրա ձայնային տվյլաների մեղքով էր, այլ հեղափոխությունից հետո «Եվրատեսիլ» -ի հայաստանյան պատվիրակության կադրային ջառթի և նորանշանակ հեղափոխական պատվիրակության:
     Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մերօրյա նախարար Արայիկ Հարությունյանի և նրա ընկերների համար, եթե Ռազմիկ Ամյանը չի համարվում վաստակավոր արտիստ, ապա ո՞վ է համարվում և Ռազմիկ Ամյանի վաստակաավոր արտիստ լինելու հանգամանքը «վերանայելուց» հետո, այդ ու՞մ են պատրաստում դարձնել վաստակավոր, Հրագի՞ն, Սրբուկի՞ն, թե մեկ ուրիշին: Եթե անգամ համարենք, որ Ռազմիկ Ամյանը Սերժ Սարգսյանի օրոք վաստակավոր արտիստի կոչում ստացած ամենաապաշնորհ և կարճ կենսագրություն ունեցող ոկալիստն է, միևնույնն է՝ նորօրյա հեղափոխականները չունեն և ոչ մի երգիչ, որին կարելի է համեմատել նրա հետ:
    
     Հայկ Կիսեբլյան

Աղբյուրը` Հայկ Կիսեբլյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5157 | 1 | 0
Facebook