Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

5 առեղծվածային հանցագործություն, որոնք ոչ ոք էլ երբեք չի կարողանա բացահայտել:

Meggy Chitchyan
Հեղինակ`
Meggy Chitchyan
20:21, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
5 առեղծվածային հանցագործություն, որոնք ոչ ոք էլ երբեք չի կարողանա բացահայտել:

Կան որոշ չբացահայտված հանցագործություններ, որոնց մասին լսելիս ոստիկանների, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց մտքին առաջինը մի միտք է գալիս՝ «Գրո՛ղը տանի, ի՞նչ կարող էր իրականում պատահած լինել»:

Ահա այդպիսի 5 իրական պատմություններ, որոնց մասին կարդալիս շատերը խճճվում են:


    

#5. «Թաման Շուդ» գործը

Զոհը հայտնաբերվել է 1948 թ. դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 6: 30-ին՝ Ավստրալիայի Սոմերսթոնի ծովափում՝ լուսաֆորի տակ: Սրանով ավարտվում է այն ամենը, ինչ ոստիկանները գիտեն սպանված մարդու մասին: Զոհի ինքնությունը, ինչպես նաև նրա կողքին` քարի վրա փորագրված գաղտնաբառը մինչև այսօր էլ առեղծվածային է բոլոր քննիչների համար:


    

Բայց դրա մասին քիչ ուշ: Ոստիկանները նկատեցին, որ զոհի շորերից մաքրված են բոլոր տարբերանշանները: Մեծ դժվարությամբ կարողացան հաստատել, որ նրա վերարկուն ամերիկյան արտադրության է: Սակայն զոհի մատնահետքերը չէին համապատասխանում ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհում նախկինում բնակված անձանց և ոչ մեկի մատնահետքերի հետ: Թվում էր, թե այդ մարդը երբևէ գոյություն չի ունեցել...

Ոստիկանները որոշ չափով արդեն սպասում էին դատաբժշկական փորձաքննության արդյունքների տարօրինակ լինելուն: Դիահերձմամբ պարզվեց, որ մահացածը եղել է առողջ. ստամոքսում եղել է կիսամարսված մի թխվածք, գլխուղեղում և ստամոքսում հայտնաբերվել են որոշ արյունազեղումներ, փայծախը մեծացած է եղել 3 անգամ: Սրանից ենթադրել են, որ հիվանդը պետք է որ թունավորված լինի: Սակայն զոհի օրգանիզմում թույնի ոչ մի հետք չի հայտնաբերվել:

Յուրաքանչյուր հաջորդ բացահայտումը կարծես թե ավելի առեղծվածային էր դարձնում գործը: Ոստիկանները գտան շագանակագույն մի ճամպրուկ, որը ամենայն հավանականությամբ պատկանել էր զոհին: Ճամպրուկի ամբողջ հագուստի վրայից նույնպես ջնջված էին բոլոր տարբերանշանները:

Նրա վարտիքում հայտնաբերվեց նաև գաղտնի գրպան, որում գտնվող թղթի վրա տպված էր՝ «թամամ շուդ» (բառերը թարգմանաբար նշանակում են «ավարտված» կամ «վերջացած»):

Թղթի կտորը ամենայն հավանականությամբ պոկված էր մի ինչ-որ գրքից: Հետագայում պարզվեց, որ դա Օմար Խայամի «Ռուբայաթներ» գրքի մի հատուկ թարգմանությունից է, որը չափից դուրս հազվադեպ է հանդիպում:

Ոստիկանները արդեն ցանկանում էին ամբողջ Ավստրալիայով փնտրել այդ գրքի բոլոր օրինակները, երբ ինչ-որ մեկը ասաց, որ իր ավտոմեքենայում՝ մահվան վայրից մի փոքր հեռու, գտել է այդ գիրքը:

Ինչպես և սպասվում էր «թամամ շուդ» բառերը պատռված էին գրքի էջերից: Մահացածի գրադարանային քարտի միջոցով հնարավոր եղավ իմանալ նրա իրական անուն ազգանունը: Սակայն ամեն ինչ ավելի խճճվեց, երբ գրքի հետին հատվածում ոստիկանները հայտնաբերեցին ևս մի գաղտնագիր:

Ամեն ինչ ավելի է խճճվում...

Հինգ շարք պատահական թվացող տառեր, որոնցից երկրորդի վրա խաչ է քաշված: Ի՞նչ տվեց այս գաղտնագիրը ոստիկաններին: Ոչինչ: Ընդհանրապես ոչինչ: Մինչ օրս այն մնում է անբացահայտ:

Արդյո՞ք գաղտնաբառը խելագարություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող մի մարդ է գրել: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տառերն այդքան էլ պատահական չեն ընտրված, այն ինչ-որ մի տարօրինակ, մինչ օրս անհայտ ծածկագիր է: Կարո՞ղ եք արդյոք դուք այն վերծանել: Եթե այո, ապա կդառնաք ամբողջ աշխարհով հայտնի, քանի որ մարդիկ արդեն ավելի քան 60 տարի ապարդյուն փորձում են դա անել:


    

#4. Բրիտանական Կոլումբիայի ոտքերի առեղծվածը

Բրիտանական Կոլումբիայի ծովափներում պարբերաբար հայտնվում են մարդկային կտրված ոտքեր: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Բրիտանական Կոլումբիան Կանադայի արևմտյան նահանգներից է՝ Վաշինգտոն նահանգից ավելի հյուսիս:


    

Այս օրերին ինչ տեսակ իրեր ասես որ չեն հայտնվում ափերին և դա ծովափի բնակիչներին այդքան էլ տարօրինակ չի թվում: Բայց, համաձայնեք, որ մի քանի կտրված ոտքեր գտնելը, արդեն իսկ անցնում է բոլոր սահմանները:

Վերջին մի քանի տարիների ընթացքում 8 կտրված ոտքեր են հայտնաբերվել: Համարյա բոլոր ոտքերը սպորտային կոշիկներով էին: Բացի այդ, ինչ-որ մի հիմար, այս պատմության հայտնի դառնալուց հետո, կենդանիների կտրված թաթերով սպորտային կոշիկներ էր նետում ջրի մեջ:


    

Մի քանի ամիս անց, ոտքերից մեկը հնարավոր դարձավ ճանաչել: Այն պատկանում էր վերջերս ինքնասպան եղած մի մարդու: Առեղծվածը կարծես թե արդեն լուծվո՞ւմ է...

Ամեն ինչ ավելի է խճճվում...

...Իհարկե ոչ: Առաջին երկու ոտքերը գտնվել են նույն շաբաթվա ընթացքում տարբեր վայրերում: Երկուսն էլ եղել են աջ ոտքեր, ենթադրում էին, թե պատճառը ինչ-որ նավաբեկությունն է եղել կամ վայր ընկած ինքնաթիռը: Բայց ոտքերը հայտնաբերվել են ծովափի տարբեր հատվածներում, որը ժխտում է այս ենթադրությունը:

Մյուս տեսությունը, որը երևի թե դուք մտածեցիք հենց ամենասկզբից, ենթադրում է, որ դա ինչ-որ հոգեկան հիվանդ մարդասպանի գործերի հետևանք է:

Եթե դուք փորձում եք իմանալ, թե ի՞նչ նպատակով կարող էր ինչ-որ մի մարդասպան կտրել այլ մարդկանց ոտքերը և նետել ծովափ, պատասխանը երևի թե չեք գտնի մինչև պարզ չդառնա, թե ում են պատկանել այդ կտրված ոտքերը:


    

#3. Թոյնբի սալիկը

Տարբեր քաղաքների ասֆալտների վրա հայտնաբերվել են ինչ-որ ծածկագրված հաղորդագրություններ: Հետազոտողները կարծում են, թե հաղորդագրությունները լինոլեումից են, որոնք ինչ-որ կերպ մեխված են ասֆալտի մեջ: Հաղորդագրությունները միևնույն մտքի տարբեր ձևակերպումներն են՝ «2001 թվական: Մեռելների հարություն Յուպիտեր մոլորակի վրա: »

30 տարի շարունակ այս տարօրինակ հաղորդագրությունները հայտնվում էին չգիտես որտեղից:


    

Որպես վերնագիր ընտրված «Թոյնբի» բառը հայտնի պատմաբանի անուն է: Բացի այդ հաղորդագրությունում նշված է նաև 2001 թվականը և Յուպիտեր մոլորակը: Սա այն ամենն է, ինչը հնարավոր է հասկանալ:

Այսպիսով, դրանք երևի թե ինչ-որ մի խելագարի թողած հաղորդագրություննե՞ր են...

Ամեն ինչ ավելի է խճճվում...

...Ամենայն հավանականությամբ դա մեկ մարդու ձեռքի աշխատանք չէ: Այս սալիկները գտնվել են ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում և նույնիսկ Հարավային Ամերիկայում: Այստեղ ինչ-որ մարդկանց խումբ է գործել:

Ամենաշատ հաղորդագրությունները թողնվել են Ֆիլադելֆիայում՝ շուրջ 60-ը: Այդ հաղորդագրություններից 4-ը պատմում են տարօրինակ ու խառը մի պատմություն, թե ինչպես է մաֆիան, ոստիկանները, Սովետական Միությունը ցանկացել բռնել սալիկները պատրաստողին:


    
    

#2. «Գլիկո Մորինագա» գործը կամ 21 դեմքերով դևը

1980-ական թվականներին սննդային արտադրության հսկա «Էզակի Գլիկո» -ն շանտաժի է ենթարկվում մի խումբ հանցագործների կողմից, որոնք իրենց անվանում են «21 դեմքերով դև»:

Ամեն ինչ սկսվեց «Գլիկո» -ի նախագահի տան վրա զինված հարձակմամբ և նրա առևանգմամբ: Հանցագործները ընկերության գլխավորին տանում են ինչ-որ մի պահեստ և պահանջում 100 միլիոն յան և 100 կիլոգրամ ոսկի: Սակայն նախագահը կարողանում է փախչել այդտեղից: Հանցագործներից և ոչ մեկը չի գտնվում. «Դևը» կանգ չի առնում:

Մի քանի շաբաթ անց, ընկերության մի շարք ավտոմեքենաներ հրդեհվում են, որից հետո «Դևը» սկսում է նամակներ ուղարկել:

«Հարգելի Գիրկո: Ինչպե՞ս ես: Ես լավ եմ, բայց եղանակը շատ վատն է, այնպես չէ՞: Դա անվանվում է «գլոբալ տաքացում»: Հահահա: Մենք այրել ենք ձեր ավտոմեքենաները: »

Առաջին նամակում, որը ուղարկել էին աղաթթվի հետ, «Դևը» ասում էր, որ թունավորել է Գլիկո ընկերության բոլոր կոնֆետները: Սրա պատճառով Գլիկոն շուրջ 21 միլիոն դոլար է կորցնում:

«21 դեմքերով դևը» նաև նամակ էր գրում ոստիկանությանը և մանրամասն պատմում իր գործելաոճի մասին: Նամակները միշտ տպագրված էին լինում և միշտ գտնվում էին աղաթթու պարունակող ծրարներում:

Ոստիկանությունը նրանց փնտրում էր ամբողջ քաղաքով մեկ, սակայն ոչ մի արդյունքի չէր հասնում:

Շատ շուտով, «Դևը» հանկարծակի մի նամակ է ուղարկում Գլիկոյին, որում գրված էր՝

«Մենք ձեզ ներում ենք: »

Ամեն ինչ ավելի է խճճվում...

Սրանից հետո «Դևը» ուղղեց իր ուշադրությունը մեկ այլ սննդային կազմակերպության՝ «Մորինագայի» վրա: Գլիկոյին ուղարկված նամակին շատ նման մեկ այլ նամակ ուղարկվում է Մորինագային, սակայն այս անգամ ծրարում աղաթթվի փոխարեն նատրիումի ցիանիդ է:

«Դևի» պահանջած գումարը փոխանցելիս, ոստիկաններին հաջողվում է շատ կարճատև տեսնել «Դևի» անդամներից մեկին: Ասում են, որ նա ունեցել է «աղվեսի նման աչքեր», որից էլ նրան անվանում են՝ «աղվեսի աչքերով մարդ»:

Նույն առեղծվածային մարդը հայտնվում է նաև մեկ այլ անգամ: Ոստիկանությունը ցանկանում է նրան բռնել, բայց նա փախչում է: Ոստիկանները սակայն գտնում են նրա մեքենան և ռադիոհաղորդիչը, որով «աղվեսի աչքերով մարդը» լսում էր նրանց բոլոր խոսակցությունները:

Դրանից հետո հանցագործների խումբը շարունակում է տանջել տարբեր ընկերություններին, ծիծաղել ոստիկանության վրա: Ոստիկանության հրամանատարը այնքան է հուսահատվում, որ ազատում է իր գրաված պաշտոնը և իրեն գցելով կրակի մեջ ինքնասպան լինում:

Մինչ վերջնականապես անհետանալը՝ «Դևը» մի նամակ է գրում, որում ասում է, որ դադարեցնում է տանջել սննդային կազմակերպություններին: Նրանց վերջին խոսքերն էին.

«Մենք վատ տղաներ ենք: Սա նշանակում է՝ մենք պետք է անենք ավելին քան կազմակերպություններին վախեցնելն է: Շատ հաճելի է ունենալ վատ տղայի կյանք:

-21 դեմքերով դև»


    

#1. Կապարե դիմակների գործը

1966 թվականին մի բրազիլացի տղա խոտի վրա խաղալիս գտնում է 2 միմյանց կողքի պառկած ինժեներների դիակներ: Ոչ մի նշան չկար, թե ինչպես են մահացել այդ մարդիկ:

Ոստիկանները գլուխ էին ջարդում իմանալու համար, թե ինչպես էր կարող էր տեղի ունենալ այդ սպանությունը... եթե դա ընհանրապես սպանություն էր...

Երկու մահացած մարդիկ կրում էին իրենց թաղման համապատասխան զգեստներ՝ կոստյում և անջրաթափանց վերարկու: Նրանց կողքին գտնվել է դատարկ ջրի տարա: Չկար ոչ մի բռնության հետք:

Ինչո՞ւ է այս գործը անվանվել «Կապարե դիմակների գործ»: Սա ամենաանհասկանալի պահն է: Մահացած մարդիկ կրում էին կապարե դիմակներ, որոնք սովորաբար կրում են ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանվելու համար:

Պարզվեց, որ մահացածները տարածքում աշխատել են որպես էլեկտրոմեխանիկներ:

Ոստիկանությունը հավաքում է փաստեր և փորձում է վերականգնել տեղի ունեցածը: Երկու տղամարդիկ գնում են անջրաթափանց վերարկուներ և գնում են բար, որպեսզի գնեն մի շիշ ջուր: Որից հետո բրազիլացի տղան նրանց գտնում է բլուրի խոտերի վրա մահացած-ընկած: Պատահական մահ: Գործը կարծես թե փակված է:

Ամեն ինչ ավելի է խճճվում...

Հանկարծ հայտնաբերվում է մահացածների մեկի նոթբուքը, որտեղ գրված է լինում մի հաղորդագրություն.

«16: 30 գտնվում եմ պայմանավորված վայրում: »

«18: 30 կուլ եմ տալիս դեղապատիճը: Սպասում եմ արդյունքին, դիմակի նշանին: »

Նրանք կուլ են տվել ինչ-որ «կապսուլաներ» ու երևի թե հենց դա էլ նրանց սպանել է, այդպես չէ՞: Հարցը կայանում է նրանում, որ այդ տղամարդիկ սպասում էին մի ինչ-որ ազդեցության և եթե թունավորվել են, չէին իմանա դրա մասին:

Թունաբանական ուսումնասիրությունները չէին կարող իրականացվել, քանի որ զոհերի օրգանները ինչպես որ հարկն է չէին պահպանվել:


    

Այսպիսով, ի՞նչն է նրանց ստիպել գնալ բլրի վրա, պաշտպանվել ռադիոակտիվ ճառագայթումից և խմել ինչ-որ պատիճներ: Ի՞նչ արդյունքի էին նրանք սպասում: Ինչի՞ համար էր դիմակներով պաշտպանությունը: Արդյո՞ք եղել է մի ինչ-որ երրորդ անձ, ով մասնակցել է այդ գործողություններին, ասելով, օրինակ՝ այդ դեղապատիճները թույլ կտան ձեզ ճանապարհորդել ժամանակի մեջ... անհայտ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9875 | 0 | 0
Facebook