Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Վ․Պ․ Այվազյան․ Ռուստամ Բադասյանի ախտորոշումը կասկած չի կարող հարուցել։

Armine Hovhannisyan
Հեղինակ`
Armine Hovhannisyan
14:43, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Վ․Պ․ Այվազյան․ Ռուստամ Բադասյանի ախտորոշումը կասկած չի կարող հարուցել։

Պարզաբանում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, բ․գ․դ պրոֆեսոր, բ․գ․ա Վաչագան Այվազյանը։

Վերջերս համացանցում տարածվել էր մի տեղեկատվություն, ըստ որի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ախտորոշումը, տրված 2014թ.-ին իմ նախագահությամբ զինապարտների հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից, կասկածի տակ է առնվում։

Ուզում եմ առաջին հերթին անդրադառնալ գրված նյութի բովանդակությանը։ Ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահել խոսել մի բնագավառից, որում ես մասնագետ չեմ և առավել ևս վիրավորեմ և մեղադրեմ տվյալ ոլորտի անձին։ Ինձ զարմացրեց նյութի հեղինակի նման գրառումը և իր վստահությունը ՝սեփական կարծիքին։ Ցավալի էր, որ մեկնաբանություններում ևս չկային բժիշկներ։

Ակտը գրվել է լրիվ օբյեկտիվ, ի ապացույց իմ ասածներին, ես կհրապարակեմ ռենտգեն-ժապավենների լուսանկարները։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ռենտգենոլոգ կարող է ըստ դրա՝ փաստել հետազոտության ակտում գրված ախտորոշման ճշմարտացիությունը։ Ես պարզապես չեմ ուզում պատասխան պահանջել կամ պատիվ պահանջել նյութի հեղինակից իր կողմից հնչեցված կարծիքի և մեղադրանքի համար։ Իմ առաքելությունը, ինչպես յուրաքանչյուր բժշկի, ոչ թե նման հեյրուրանքներին պատասխանելն է, այլ օգնելն է մարդկանց։ Սկոլիոզի առկայության դեպքում, սպորտով ոչ թե կարող են զբաղվել, այլ պետք է զբաղվեն և՛ սկվոշով, և՛ լողով, և՛ թենիսով։ Անհրաժեշտ է ամրացնել մեջքի մկանները։ Միակ հակացուցումը դա ծանրություն բարձրացնելն է։ Ասեմ ավելին, ավելի լավ է, խաղալ և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով, որպեսզի հավասարաչափ ամրանան մեջքի մկանները։

Որպես վերջաբան, ցանկանում եմ ասել, որ մարդիկ կորցնում են բժշկի նկատմամբ հարգանքը։ Հարգեք բժիշկներին և ինքներդ ձեզ։ Գուցե կրկնվեմ, բայց կարևոր եմ համարում, երբ մարդ խոսում է իր իմացածի շրջանակներում։ Այսօր, այս համացանցի դարում, մի քիչ շատ հետևորդ ունեցած անձի ասածը, առանց երկար բարակ մտածելու ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն և ենթարկվում են տարբեր տեսակի մանիպուլյացիաների։ Սխալ է։ Շատ հաճախ մենք ուզում ենք տեսնել և լսել այն, ինչը մեզ դուր է գալիս, այլ ոչ այն, ինչ կա իրականում։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3013 | 0 | 0
Facebook
COMMENT.am