Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղափոխության ուշացած նվերը...

20:19, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Հեղափոխության ուշացած նվերը...

Անցած տարի հունիսի կեսերն էր, տուրիստական սեզոնը նոր_նոր էինք սկսել։ Մի զույգ մտավ մեր գրասենյակ՝ Բաթումի գնալու տոմսեր գնելու։ Մինչ տոմսերը կգրեի՝ իրար հետ ինչ_որ բան էին քննարկում, հետո աղջիկը հարցրեց. «Կներեք, դուք հեղափոխության օրերին Կիևյանի կամ մետրո Բարեկամության տարածքում փողոց եք փակե՞լ» ։
     Իմ դրական պատասխանից հետո ժպտաց՝ ես ձեզ նկարել եմ, փողոցում պարում էիք։ Խոստացավ, որ նկարներս կուղարկի և գնացին...
     Այսօր տուրիստականի էջին նամակ եկավ հետևյալ գրությամբ՝ «Մի քիչ ուշացումով, բայց խոստումս կատարեցի» ...
     Հ.Գ. Խոստում կատարելը լավ բան է, թեկուզ ուշացումով, բայց կատարե'ք ...

#թավշյահեղափոխություն
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4953 | 0 | 0
Facebook