Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակ Սերժ Սարգսյանին

LifeԲԼՈԳ
Մամուլի խոսնակ`
LifeԲԼՈԳ
18:46, շաբաթ, 13 ապրիլի, 2013 թ.
Նամակ Սերժ Սարգսյանին
     Սերժ Սարգսյան ես պատրաստ եմ փոխհատուցել իմ կողմից հասցրված վնասները
     Ապրիլի 9–ին ժամը 13: 00 մոտ ես քայլում էի դեպի բաղրամյան: կանգնած սպասում էի կանաչ լույսին, որ անցնեի փողոցը…մեկ էլ ահա եկան ոստիկանները, շրջաատեցին ինձ և ասին, որ ես չեմ կարող անցնել փողոցը` ի տարբերություն այլ քաղաքացիների և չտվեցին այլ պարզաբանում: Հասկացա դուք անհանգստանում եք, երբ ես` 20 տարեկան, 47 կգ անզեն աղջիկս մոտենում եմ ձեզ: Մյուս փողոցից ընկերներիս հետ անցա փողոցը, քայլում էի ժպտալով, մոտենում էի ձեր զավթած բերդին, դուք անհանգիստ էինք, բայց ահա տեսան մեզ ոստիկանները, եկան, խփեցին, ընկերիս տարան և տվին նույն պարզաբանումը` նա վախենում է, երբ դուք մոտոնում եք….
     Պարոն Սերժ Սարգսյան ես պատրաստ եմ փոխհատուցել իմ կողմից հասցրված վնասը, եթե իմ քայլելը դեպի ձեր բերդ ստիպել է ձեզ անհանգստանալ և պատճառ է հանդիսացել կեղտոտել ձեր թանկարժեք հագուստը, ես պատրաստ եմ իմ միջոցներով այն ուղարկել քիմմաքրման:
     Ոչ հարգանքներով, ոչ էլ սիրով` Աննա Դավթյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5589 | 1 | 0
Facebook