Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասնագիտական կողմնորոշում

Գյումրու թիվ 23 դպրոց
Մամուլի խոսնակ`
Գյումրու թիվ 23 դպրոց
16:59, շաբաթ, 13 ապրիլի, 2013 թ.
Մասնագիտական կողմնորոշում

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում իրականացվեց երկօրյա սեմինար պարապմունք մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ: Այն իրականցվեց 9-րդ դասարանցիների հետ հունվարի 23- ին և 24- ին:

Սոց- կենտրոնը անվճար դասընթացներ է կազմակերպել այն աշակերտների համար, որոնք որոշել ենդառնալ դերասան կամ երաժիշտ:

Վերը նշված դասընթացին մասնակից է դառել Գյումրու թիվ 23 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Պնդուկյան Հարությունը:

Պետք է ասել, որ Հարությունը 2010 թվ-ին նկարահանվել է "Լա պիանո" և 2011 թվ-ին "Ալեքսանդրապոլ - Ղարս" վավերագրական ֆիլմերում:

Դասընթացի ընթացքում ձեռք բերած կարողությունները և հմտությունները "ապագա դերասանը" կցուցադրի երաժշտական մյուզիքլում:

Այն հարցին "Թե ինչու ես նախընտրում դարասանի մասնագիտությունը", Հարությունը պատասխանեց, որ "մանկուց սիրել է կինոն ու թատրոնը և իր կարծիքով դա այն մասնագիտություններից է որտեղ մարդը կարող է իրեն լիարժեք բացահայտել":

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2869 | 0 | 0
Facebook