Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2018-ի լավագույն եվրոպական ֆիլմ է ճանաչվել Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը

08:49, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
2018-ի լավագույն եվրոպական ֆիլմ է ճանաչվել Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը
     2018 թվականի «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards, EFA) է արժանանացել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը, որը պատմում է սառը պատերազմի տարիներին երաժշտի և երգչուհու սիրո պատմության մասին: Այս մասին ասվում է EFA-ի պաշտոնական կայքում:
     «Սառը պատերազմ» ֆիլմի համար Պավլիկովսկին մրցանակի է արժանացել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերում, իսկ «լավագույն դերասանուհի» է ճանաչվել ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Յոաննա Կուլիգը: Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Մարչելո Ֆոնտեն՝ «Դոգմեն» ֆիլմում կատարած իր դերի համար:
     «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էին նաև «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ) և «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր) ժապավեները:
    
     https://www.tert.am/am/news/201
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2176 | 0 | 0
Facebook