Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի լրատու

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
15:52, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի լրատու
    
    
Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

     Discours de Tigran Balayan, Ambassadeur d'Arménie aux Pays bas a la reunion du groupe des Ambassadeurs francophones
    
    
Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն և հարակից միջոցառումները։
    
    
Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը՝ գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Երևանժամանած բոլոր հյուրերը բարձր տրամադրությամբ և կրկին այցելելուցանկությամբ էին լքում մեր երկիրը։
    
    
Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերին։
    
    
«Ընդունելով Երևանի հռչակագիրը և «Ապրել միասին» -ի համար Ֆրանկոֆոն կոչը՝ մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որոնք մենք որդեգրել ենք՝ մեր հասարակություների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար։ Այն, միևնույն ժամանակ, կուղղորդի մեր կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը։
    
    
Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը հանուն խաղաղության, ժողովրդավարության, Մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը։ Այն խթանում է համերաշխության և փոխանակելու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակությունների զարգացման համար։
    
    
Այն նաև հիմնվում է ֆրանսերեն լեզվի վրա, որպես շաղախ, որը միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը։
    
    

     Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասին» -ի հիմքը Ֆրանկոֆոնիայում, այս ընդհանուր ժառանգության, որին մենք սերտորեն կապված ենք և որը պետք է պահպանվի և ամրապնդվի», - նշեց Տիգրան Բալայանը։
    
    
    
     ՀՀ դեսպանը գործընկներին տեղեկացրեց, որ երևանյան գագաթաժողովին ֆրանկոֆոնիայի ընտանիքն ընդլայնվել է. Միացյալ Արաբական էմիրությունները, Սերբիան և Կոսովոն դարձել են ասոցացված անդամներ, իսկ Իռլանդիան, Մալթան ու Գամբիան, ԱՄՆ Լուիզիանա նահանգը՝ դիտորդի կարգավիճակ են ստացել։
    
    
Անդրադառնալով գագաթաժողովի տնտեսական բաղադրիչին դեսպան Բալայանն ասաց. «Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան, մենք Հայաստանում կազմակերպեցինք Տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ՝ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություն հաստատելու նպատակով։ Երևանում՝ գագաթաժողովի շրջանակներում կայացած տնտեսական ֆորումին ստեղծվեց թվային տեխնոլոգիաների հարցերով ֆրանկոֆոն երկրների նախարարների ցանց, որը նախագահում է Բենինը՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար» ։
     Հաագայում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ու նախաձեռնությունները՝ շեշտելով, որ ծրագրվում է մի շարք միջոցառումներ իրականացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։
    
    
Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկա դեսպանների հարցերի։
    
    

     Հաագայում ՖՄԿ անդամ երկրների դեսպանները քննարկեցին նաև Նիդերլանդներում տեղակայված միջազգային կառույցներում ֆրանսերեն լեզվի օգտագործման խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին հաջորդ տարվա գարնանը նախատեսվող ֆրանկոֆոնիայի մեկամսյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
    
    

    
    
_________________________________________

    
Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Archbishop Aldo Cavalli, Nuntius of the #HolySee in the #Netherlands.
Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդներում Վատիկանի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալիի հետ։

    
    
    
____________________________________________
Քաղաքավարական հանդիպումների շրջանակում Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Գերմանիայի դեսպան Դիրկ Բրենգելմանի հետ։
Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Ambassador Dirk Brengelmann of #Germany

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2020 | 0 | 0
Facebook