Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե մեկն ասում է՝ տամ 50 մլն դոլար, թողեք հանգիստ ապրեմ, այդտեղ կա պայման՝ դա պետք է լինի գողացածի 98 տոկոսը. Փաշինյան

22:18, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Եթե մեկն ասում է՝ տամ 50 մլն դոլար, թողեք հանգիստ ապրեմ, այդտեղ կա պայման՝ դա պետք է լինի գողացածի 98 տոկոսը. Փաշինյան

Եթե հիմա որեւէ մեկն ասում է՝ տամ 50 մլն դոլար, թողեք հանգիստ ապրեմ, այդտեղ կա մի պայման՝ այդ 50 մլն դոլարը իր գողացածի որ մասն է, քանի տոկոսն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկման մեջ մտնենք այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է նվազագույնը գողացածի 98 տոկոսին:


    

Օրինակ, եթե պարզվի, որ 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելու պահին, ասենք, նրա որդու բանկային հաշվում 20 մլն դոլար է եղել: Մենք այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Ասելու ենք՝ այն ժամանակ ապօրինի հարստացման օրենք չկար, ու նա 20 մլն դոլարն ինչ ուզի անի՞: Ես օրինակ եմ ասում, կարող է խոսքը ավելի մեծ գումարների մասին է: Մենք մանդատ ենք ուզում նաեւ այս պրոցեսն իրականացնելու համար:

Կամ ի՞նչ է նշանակում՝ բիզնես է արել: Պատկերացրեք, ես հիմա բիզնես անեմ, պարզ չի՞ որ իմ բիզնեսը կծաղկի: Ես ասում եմ, այն երկրի ղեկավարը, որը բիզնեսի մեջ կա, մյուսները բիզնեսի մեջ չկան: Հայաստանի ղեկավարը չպետք է լինի բիզեսի մեջ, բիզնեսի մեջ պետք է լինի ՀՀ ժողովուրդը: մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի անցումային արդարադատության գործիքների կիրառումը: Դրա նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց բանտերը լցնելը, այլ գողացածը բյուջե վերադարձնելը», -հայտարարեց Փաշինյանը:

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2279 | 0 | 0
Facebook