Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սա՞ է Լոս Անջելեսի հայ համայնքի դեմքը. Հայերի մասնակցությամբ կազմակերպվող ամանորյա գեյ փարթին բուռն քննարկումներ է առաջացրել (Տեսանյութ)

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
01:51, կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ.
Սա՞ է Լոս Անջելեսի հայ համայնքի դեմքը. Հայերի մասնակցությամբ կազմակերպվող ամանորյա գեյ փարթին բուռն քննարկումներ է առաջացրել (Տեսանյութ)

Լոս Անջելեսի հայ համայնքում ԼԳԲՏ թեման շարունակում է մնալ ակտուալ՝ արհամարհելով ու հեգնելով հայ համայնքի ջանքերը գոնե մշակույթից հեռու պահելու նման գաղափարակիրներին: Հայաստանում այլ սեռական կողմնորոշում ունեցողների համար ու դեմ պայքարողների ֆոնին, հայ այլասեռականները պարզվում է հայ համայնքի անունը «բարձր են պահում» նաև դրսում: Համացանցում վերջին օրերին ակտիվ պտտվում ու օգատերերի զայրույթին է արժանանում մի տեսանյութ, որով Լոս Անջելեսի ամանորյա թոփ միջոցառումների մեջ է ներառվել նաև մի խնջույք, որի իրականացման հետևում կանգնած է ԼԳԲՏ համայնքը:


     Թե իրականում ինչ կապ կա նրանց ու այս երեկույթին մասնակցող արտիստների միջև դժվար չէ կռահել՝ ֆինանսական ու անձնական կապերն այստեղ վստահաբար որոշիչ են եղել: Բիզնես ու անձնական շահերը գերագնահատելով՝ սակայն, այս արտիստներն ու նաև ԼԳԲՏ համայնքին ջերմեռանդորեն սատարող իրենց գերժամանակակից հորջորջողներն անուղղակիորեն արժանացել են հայ համայնքի զայրույթին: Սփյուռքի հետ ապագայի հույսեր կապող հայաստանաբնակները հատկապես այս հարցում զգոն են ու պահանջկոտ՝ թույլ չտալ, որ օտար գաղափարները բույն դնեն ու արմատավորվեն դրսում ապրող հայրենակիցների մենթալիտետում:


     Արձագանքներից երևում է, որ մարդկանց հատկապես վրդովեցրել է այն, որ կազմակերպիչներն այս միջոցառումը որպես Լոս Անջեսելսի համար 1 են ներկայացրել՝ այսպիսով ցույց տալով, թե իբր սա է Լոս Անջելեսի դեմքը: Այս մասին խոսակցությունները թեժացան հատկապես այն ժամանակ, երբ օրերս LosArmNews.com կայքը ներկայացրեց առաջիկայում կայանալիք թոփ միջոցառումները՝ դրանց թվում, բարեբախտաբար, ոչ առաջին տեղում, ներկայացնելով նաև այս խնջույքը:


     Նախկինում նեղ շրջապատում անգամ այլ սեռական կողմոնորշում ունենալու մասին մարդիկ գաղտնի էին խոսում՝ մարդ ես էլի, մի տեղից դուրս չգա, այսօր արդեն, ինչպես երևում է, արտիստներն իրենց սպիտակեղենը դրոշակ են դարձրել ու փաստորեն փորձում են դահլիճ լցնել՝ շահարկելով իրենց կողմոնորշումն ու ակնարկելով ու հրավիրելով հավաքվելու ծիածանագույն դրոշի ներքո:


     Կկայանա արդյոք այս միջոցառումը Լոս Անջելեսում, թե հայ համայնքը կտապալի նման խնջույքի անկացումն, առայժմ դժվար է ասել. ենթադրելի է միայն, որ մասնակիցների ու հյուրերի վերջնական պատկերից հետո շատերը նույն կերպ կպիտակավորվեն ու կթիրախավորվեն լսարանի կողմից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4762 | 0 | 0
Facebook