Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներկա քաղաքական դաշտը շարունակում է մնալ հիվանդ, և այստեղ է, որ նոր ստեծվելիք ուժերը գործ ունեն անելու.

16:46, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ներկա քաղաքական դաշտը շարունակում է մնալ հիվանդ, և այստեղ է, որ նոր ստեծվելիք ուժերը գործ ունեն անելու.
     Հարգելի ընկերներ, ցանկանում եմ հայտնել, որ ներկա ներքաղաքական իրավիճակը մանրամասն վերլուծելու արդյունքում հանգել եմ այն կարծիքին, որ ներկա քաղաքական դաշտը շարունակում է մնալ հիվանդ, և այստեղ է, որ նոր ստեծվելիք ուժերը գործ ունեն անելու....Նոր ուժեր՝ համալրված տաղանդավոր, կոմպետենտ, պրոֆեսիոնալ, պետականամետ և իրենց ոլորտներում կայացած երիտասար կադրերով, որոնց կողքին կլինեն և խորհուրդներով կօգնեն փորձառու և ճանապարհ անցած ավագ սերնդի ներկայացուցիչները: Ուժեր, որոնք կհամալրվեն ոչ թե ԽԾԲ-ի սկզբունքով, այլ բոլորովին այլ՝ հմտությունների, սկզբունքայնության, նվիրվածության, աշխատասիրության և նմանատիպ այլ հատկորոշիչների հիման վրա:
     Միով բանիվ՝ Ազգային Առաջընթաց կուսակցությունը հանդիսանում է այն ուժը, որը կարող է հարթակ տրամադրել մեր տաղանդավոր կադրերին ինքնարտահայտվելու, իրենց ունակությունները կապիտալիզացնելու և հմտությունները հանուն հանրային շահի ծառայեցնելու համար:
    
     Հայկ Փայտյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2116 | 0 | 0
Facebook