Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին

00:12, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին

Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:

Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը ում ՀՀ դեսպանությունպայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի:
    
     ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2195 | 0 | 0
Facebook