Աշխարհի 10 ամենափոքր երկրները
Մալդիվներ Մալդիվյան հանրապետությունը գտնվում է ավելի քան 1192 կորալային կղզիների վրա: Սա փոքր կղզյակների հիանալի խճանկար է, որը հիացնում է իր ձյունափայլ ավազի լողափերով, արմավենիներով և մաքուր ու տաք ջրով։ Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում: Երկրի տարածքը 298 քառ. կմ է, բնակչությունը՝ 396 հազ. մարդ: Երկրի հիմնական եկամուտը զբոսաշրջությունից է ստացվում: Սեյշելյան կզղիներ Սեյշելյան կղզիների տարածքը կազմում է 155 քառ. կմ, բնկաչությունը՝ 84 հազ. մարդ: Այս կղզիներին հաջողվեց զարգանալ կոկոսի, վանիլի և դարչինի արտահանման շնորհիվ: 1976թ.-ին, երբ երկիրը անկախություն ձեռք բերեց եկամտի գլխավոր աղբյուրը դարձավ զբոսաշրջությունը: Լիխտենշտեյն Լիխտենշտեյնի տարածքը 160.4 քառ. կմ է, աշխարհի ամենահարուստ երկրներից է համարվում: Այս երկրում գրանցված են ավելի շատ ընկերություններ, քան բնակչությունն է: Նաուրու Նաուրուն ընկած է Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Միկրոնեզիայում: Երկրի տարածքը 21.3 քառ. կմ է: Երկիրը կղզիներից կազմված ամենափոքր հանրապետությունն է աշխարհում: Այն անկախացել է 1968 թվականին: Այսօր երկրի բնակչությունը կազմում է մոտավորապես 9 հազար մարդ: Երկիրը չունի զինված ուժեր: Վատիկան Վատիկանը փակ քաղաք-պետություն է, Հռոմի շրջաններից մեկն է, տարածքը՝ 44 հեկտար է: Հիմնադրվել է 1929թ.-ին, կառավարվում է Հռոմի պապի կողմից: Երկրի կեսը զբաղեցնում են Վատիկանի այգիները: Պաշտոնապես Վատիկանի քաղաքացի է համարվում մոտավորապես 800 մարդ, իսկ մի քանի հազար իտալացի ամեն օր գալիս է այստեղ աշխատանքի: Մոնակո Մոնակոն փոքրիկ պետություն է Հարավային Եվրոպայում` Ֆրանսիայի հարավ արևելքում, Միջերկրական ծովի ափին: Երկրի տարածքը 2.02 քառ. կմ է, աշխարհում երկրորդ փոքր միապետական պետությունն է: Աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է, մոտ 30 հազ. բնակիչ ունի: Հիմնական եկամտի աղբյուրը զբոսաշրջությունն է: Սենտ Կիտսի և Նեվիսի ֆեդերացիա Երկիրը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի 2 կղզիների վրա, երկրի տարածքը 231 քառ. կմ է: Սրանք առաջին կզղիներն էին, որ բնակեցվեցին եվրոպացիներով: Եկամտի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է: Մարշալյան կղզիներ Երկիրը ընկած է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում գտնվող կղզիների վրա: Տարածքը 181 քառ. կմ է, բնակչությունը՝ 62 հազ. մարդ: 1986 թվականին կզղիներն անկախացան ԱՄՆ-ից, բայց մինչ այժմ էլ գոյատևում են ԱՄՆ-ի օգնության շնորհիվ: Սան Մարինո Սան Մարինոյի տարածքը կազմում է 61 քառ. կմ, աշխարհում ամենահին անկախ երկիրն է, հիմնվել է 301 թվականի սեպտեմբերի 3-ին: Այն նաև աշխարհի ամենահարուստ երկրներից է: Տուվալու Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում, տարածքը 26 քառ. կմ է: 1978 թվականին երկիրը անկախացավ Մեծ Բրիտանիայից: Բնակչությունը կազմում է 10.5 հազ. մարդ: Տուվալուում չկան բնական պաշարներ, երկիրը գոյատևում է այլ երկրների օգնությունների հաշվին: |