Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շեղվում են օրինաչափությունից․ արդարադատության նախարարի պաշտոնակատար

Ադմին
Մամուլի խոսնակ`
Ադմին
15:00, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շեղվում են օրինաչափությունից․ արդարադատության նախարարի պաշտոնակատար
    
Իրականացնելու ենք ընտրություններ, որի արդյունքներին հավատալու են բոլորը, լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

    
Անդրադառնալով քննադատություններին, թե 12 օրը բավարար ժամանակ չէ քարոզարշավի համար ու կարող է ոչ հավասար պայմաններ ստեղծել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի համար՝ Զեյնլայանն արձագանքեց․

    
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շեղվում են օրինաչափությունից, դա իր տրամաբանությունն ունի։ Անշուշտ որոշ սկզբունքեր նահանջել են, որովհետև արտահերթ ընտրություններ են, և դա իրավաչափ է իրավունքի տեսության մեջ էլ, պրակտիկայում էլ։ Այն փոփոխությունները, որոնք Ընտրական օրենսգրքի փաթեթով նախատեսված էին, այս ոլորտում էլ որոշակի բարեփոխումներ էին իրականացնում», - նշեց Զեյնալյանը։

    
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 26-ից և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, իսկ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1588 | 0 | 0
Facebook