Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հուսով ենք, որ պետության աջակցությամբ ողնուղեղի ստիմուլիացիան կլինի հասանելի բոլոր նրանց, ովքեր կունենան դրա կարիքը

13:36, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Հուսով ենք, որ պետության աջակցությամբ ողնուղեղի ստիմուլիացիան կլինի հասանելի բոլոր նրանց, ովքեր կունենան դրա կարիքը
     Օրերս տեղի ունեցավ "ՑԱՎԻ ԲՈՒԺՈՒՄ՝ ՈՂՆՈՒՂԵՂԻ ՍՏԻՄՈՒԼԻԱՑԻԱ" խորագրով գիտաժողովը, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք կօգնեն մեր հիվանդներին:
     Այսուհետ "Նաիրի" Բկ-ում հնարավոր է կատարել ողնուղեղի ստիմուլիացիա: Մեթոդը թույլ կտա ձերբազատել հիվանդներին արտահայտված և դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավից: Կօգտագործվեն StimWave (ԱՄՆ) ընկերության գերբարձր հաճախականությամբ աշխատող ստիմուլիատորներ, որոնք այսօր համարվում են ամենաառաջատարը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեր դիմումը ստիմուլիատորներ արտադրող StimWave ընկերությանը՝ որոշում կայացրեց մինչև 2020թ. Հայաստանին տրամադրել ստիմուլիատորները հատուկ գնով, ինչի շնորհիվ նրանք կլինեն ավելի մատչելի քան այլ երկրներում:
     Հուսով ենք, որ պետության աջակցությամբ ողնուղեղի ստիմուլիացիան կլինի հասանելի բոլոր նրանց, ովքեր կունենան դրա կարիքը:


     Spine Surgery

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1821 | 0 | 0
Facebook