Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք նույն Հայրենիքի զավակներն ենք և պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց: Սեր և խաղաղություն ամենեցուն

23:26, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Մենք նույն Հայրենիքի զավակներն ենք և պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց: Սեր և խաղաղություն ամենեցուն
     «Սիրելի հայրենակիցներ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, բոլոր կամավոր աջակիցներին և ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ ցուցաբերած օժանդակության և մասնակցության համար: Ցավոք սրտի, մթնոլորտի գերհուզականության պատճառով մեր որոշ հայրենակիցներ, այդ թվում՝ մեր Կուսակցության անդամներ և աջակիցներ, հիմնականում առցանց տիրույթում թույլ տվեցին անցանկալի, երբեմն՝ կոռեկտության սահմանն անցնող, զեղումներ, որոնք կամա թե ակամա կարող են վիրավորել տարբերվող տեսակետներ ունեցող մեր հայրենակիցների ու քաղաքացիների արժանապատվությունն ու զգացմունքները: Հորդորում եմ լինել հանդուրժող, ոչ մի պարագայում չանցնել կոռեկտության սահմանը և չվիրավորել դիմացինին: Համոզված եմ, որ Արայիկ Խանդոյանն իր լուսե ժպիտով կմիավորեր բոլորիս և կասեր, որ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք և պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց: Սեր և խաղաղություն ամենեցուն»:
    
     Վարուժան Ավետիսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2330 | 0 | 0
Facebook