Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՇԽԱՐՀԻ 5 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Ani
Հեղինակ`
Ani
13:44, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՇԽԱՐՀԻ 5 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԾԱՂԻԿՆԵՐԸ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Աշխարհում կան շատ ծաղիկների տեսակներ, որոնք արժանի են ընդգրկվելու աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկների թոփ 5-յակում, սակայն կան ծաղիկներ, որոնք հավասարապես գեղեցիկ են մեծամասության համար։ Հետևյալ ցուցակը յուրօրինակ ու հետաքրքիր ծաղիկների մասին է։

1․ Բալենու ծաղիկներ

Ինչը կարող է ավելի գրավիչ լինել, քան ծաղկած բալենին։ Երևի ոչինչը։ Ծաղկած ծառը հրաշալի է, նրա բույրը կտարածվի Ձեր հոգում և կմնա այնտեղ երկար։ Ճապոնական մշակույթում բալենու ծաղիկները խորհրդանշում են նոր սկիզբ։

2․ Ջրաշուշան

Գիտեիք, որ գոյություն ունի ջրաշուշանի մոտ 70 տարատեսակ։ Նրանք բոլորն էլ հիասքանչ են։ Թվում է ջրաշուշանը մութ ու կեղտոտ լճակի միակ լուսավոր ու դրական կետն է։ Բացի այդ, ջրաշուշանն ունի էկոհամակարգը պաշտպանելու հատկություն։ Այն նաև մարդկային հոգին է լցնում մաքուր զգացմունքներով։

3․ Լոտուս

Ինչպես մարդն է առավոտյան արթնանում ու առույգանում, իսկ երեկոյան ննջում, այնպես էլ լոտուսն է ապրում։ Հետաքրքիրն այն է, որ լոտուսին և՛ տերևները, և' ծաղիկը չեն սուզվում, այլ միշտ լողում են ջրի մակերևույթի վրա։

4․ Կակաչ

Աշխարհում գոյություն ունի կակաչի մոտ 3000 տեսակ։ Այս բազմազանությունը թույլ է տալիս կակաչը համարել աշխարհի ամենաճանաչված ու ամենասիրելի ծաղիկը։ Ցավոք այս հիասքանչ ծաղիկները ապրում են ընդամենը 5-7 օր։

5․ Վարդ

Վարդը աշխարհի ամենատարածված ծաղիկն է։ Մեծմասամբ վարդը խորհրդանշում է սեր և կիրք՝ կախված իհարկե վարդի գույնից։ Աշխարհում գոյություն ունեն վարդերի տարբեր տեսակներ, բայց ամենագեղեցիկները նրանք են, որոնք ունեն անմահական բույր։

Ծաղիկները մեր կյանքի անբաժան մասն են կազմում։ Ահա թե ինչու մենք խորհուրդ ենք տալիս նվիրել ծաղիկներ Ձեր սիրելիներին։

Դուք կարող եք ծաղիկներ պատվիրել Mon Amie ծաղկի և դիզայնի խանութում, որտեղ գործում է շուրջօրյա առաքում։

Աղբյուրը` Mon Amie
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13433 | 0 | 0
Facebook