Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավերժ ձեր Ազնավուր

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
13:56, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.
Հավերժ ձեր Ազնավուր

Հայ ժողովուրդը համազգային մի անձնագիր ևս փակեց՝ ուղարկելով այն տիեզերք. հեռացավ մարդն ու աշխարհաքաղաքացին՝ Շառլ Ազնավուրը:

Ի մեծարումն նրա հիշատակի՝ Վանաձորի №11 ավագ դպրոցում հոկտեմբերի 3-ին անցկացվեց միջոցառում՝ «Հավերժ ձեր Ազնավուր»: Աշակերտների խոսքը, ասմունքը, երգչի խռպոտ ձայնը, կենդանի հարցազրույցները, մոմավառությունը մի անգամ ևս դպրոցի մանկավարժներին և աշակերտներին համակեցին այն վեհությամբ ու հպարտությամբ, որ ազգակիցն են Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանի, ով կարողացավ դառնալ հայության դեսպանը աշխարհում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2139 | 0 | 0
Facebook