Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արմավիրում ՔՊ-ն սկսեց քարոզարշավը ժամանակից շուտ

Վան Սեդրակյան
11:23, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Արմավիրում ՔՊ-ն սկսեց քարոզարշավը ժամանակից շուտ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երեկ երեկոյան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Արմավիրի ՔՊ գրասենյակի դիմաց հրապարակային ներկայացրեց իրենց թեկնածու, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին։ Իհարկե նորմալ երևույթ է երբ որևէ քաղաքան ուժ ներկայացնում է իր թեկնածուին, սակայն աննորմալը կայանում էր նրանում որ նրանք դա դարձրեցին «մինի» հանրահավաք, և ըստ էության հայտարարեցին քարոզարշավի մեկնարկի մասին։ Այդ մասին էր խոսում Արարատ Միրզոյանի ելույթը, որն ավելի շատ հիշեցնում էր նախընտրական քարոզչություն, քան պարզապես թեկնածու ներկայացում։

Իհարկե, մեր ընթերցողների մեջ կլինեն հակադարձողներ, թե նրանք իրավունք ունեն հրապարակային ներկայացնել իրենց թեկնածուին, սակայն մենք էլ կարող ենք հակադարձել, որ թեկնածուին հրապարակային ներկայացնելը չի նշանակում առաջին փոխվարչապետի և նախարարի մակարդակով քարոզարշավ՝ քարոզարշավից 9 օր առաջ։

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ իշխանությունը խիստ անհանգստանում է, որ մարզերում իրենց թեկնածուները չեն հավաքի բավարար թվով ձայներ, և այսպիսի քայլերով փորձում է հնարավորինս շատ քարոզչություն իրականացնել իրենց թեկնածուի օգտին։

Հիշեցնենք, որ Արմավիրում առաջադրվել են 4 թեկնածուներ, որոնցից երկուսն են համարվում ֆավորիտներ։ Խոսքը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի և ՀԷՑ Արմավիրի Մուսալեռ մասնաճյուղի կորուստների վերլուծության բաժնի ճարտարագետ, Արմավիրի ավագանու անդամ, Օհան Հարությունյանի մասին է։

Վերջինիս մասին քաղաքում ավելի շատ են խոսում որպես ապագա քաղաքապետի, հաշվի առնելով նրա կատարած աշխատանքը ավագանու կազմում, ուստի զարմանալի չէ որ իշխանությունները հնարավորինս շուտ են սկսել քարոզչությունը և իհարկե իրենց համակիրների շուրթերով մյուս թեկնածուների վարկաբեկումը։

Ի դեպ, ըստ սոց ցանցերում տարածված լուրերի, Դավիթ Խուդաթյանը ԺՊ-ի կարգավիճակում դեռևս չի իրականացրել որևէ սեփական ծրագիր, սակայն հասցրել է «սեփականաշնորհել» մյուսների իրականացրած և իրականացվող ծրագրերը։

Աղբյուրը` Amsagir.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1682 | 0 | 0
Facebook