Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

«ԼԵՌՆԵՐԸ ԻՆՁ ՈՒԺ ԵՆ ՏԱԼԻՍ․․․»: ԿԱՐՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

21:55, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
«ԼԵՌՆԵՐԸ ԻՆՁ ՈՒԺ ԵՆ ՏԱԼԻՍ․․․»: ԿԱՐՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
     Վաղատնի գյուղի ինքնապաշտպանական ջոկատի ազատամարտիկները Արցախում, այստեղ է նաև Ապրիլյան պատերազմի նահատակ հերոս` Կարո Ծերունի Համբարձումյանը Լուս. 2-րդում Կարո Համբարձումյանը Արցախյան լեռներում:
     Հերոսը ասել էր «ԼԵՌՆԵՐԸ ԻՆՁ ՈՒԺ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՈՒՐ ԿԱՌՉԵԼՈՒ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ...»:
    
    
     Կարո Ծերունի Համբարձումյան
     Ծնվել է 20. 04. 1960 Վաղատին
     Վիրավորվել է 04.04 .2016 Մարտակերտ Թալիշ
     Մահ . 18.04.2016
     Կենսագրություն
     Ծնվել է 1960 թվականի ապրիլի 20-ին, Սիսիանի Վաղատին գյուղում: Սովորել է Վաղատինի միջնակարգ դպրոցում:
     1989 թ-ին անդամագրվել է Վաղատին գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, այնուհետեւ զինվորագրվել Սիսիանի զինկոմիսարիատին կից կազմավորված 142 գումարտակում եւ 80046 պայմանագրային գումարտակում մասնակցել պատերազմական գործողություններին:
     1989-1993 թվականներին մասնակացել է Հայաստանի սահմանային եւ Արցախի ինքնապաշտպանական մարտերին, Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանությանը, Զանգելանից Կապան քաղաքը ռմբակոծող կրակակետերի վերացմանը եւ 11 գյուղերի ազատագրմանը, 1993 թ-ի մարտի 19-ից մինչեւ ապրիլի 6-ը` Քարվաճառի ազատագրմանը: Վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 18-ին: Ամուսնացած էր, ունի 5 զավակ: Ամփոփված է Սիսիանի պանթեոնում Կարո Համբարձումյանը զոհվեց Ապրիլյան հերոսամարտի ժամանակ ապրիլի 4 -ին Թալիշում իր մարտական Սյունեցի 9 -ը ընկերների հետ հերոսը ասել էր «Լեռները ինձ ուժ են տալիս ամուր կառչելու իմ հայրենի հողից»
     http://vorotan.am/մենք-իրավունք-չունենք-ոչ-մի-թիզ-հող-կոր/ https://m.youtube.com/watch?v=bpMzoWhiBXo
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2335 | 0 | 0
Facebook
COMMENT.am