Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԵՐՕՐՅԱ ԴԵՄԱԳՈԳ

Իրականում
Հեղինակ`
Իրականում
23:02, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԵՐՕՐՅԱ ԴԵՄԱԳՈԳ

Երևի շատերդ եք հիացել Նիկոլ Փաշինյանի «գեղեցիկ ու ոգեղեն» ելույթներով, նրա ճարտար լեզվով։ Ոմանք անվերապահորեն հավատում են նրա ասած ամեն մի բառին։ Բայց ի՞նչ է կատարվում իրականում։

Դեմագոգիա․․․ շատերիդ ծանոթ տերմին, որը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Փաշինյանը սովորական դեմագոգ է։ Դեմագոգն այն քաղաքական գործիչն է ժողովրդավարության մեջ, ով օգտագործելով բնակչության էմոցիաները, անիրազեկությունը և նախապաշարմունքները, ուզում է ձեռք բերել իշխանություն, պահպանել այն և զարգացնել իր քաղաքական մոտիվները։ Դեմագոգի նպատակը մարդկանց լուսավորելը չէ, այլ հակառակը էլ ավելի խճճելն ու նրանց սխալ ուղղու վրա դնելն է։ Նա խնդրի էությունը չի ներկայացնում այնպես ինչպես իրականում կա, այլ անպես ինչպես իրենց է ձեռք տալիս։

Ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի վարքին ակնհայտ են դառնում դեմագոգին հատուկ գծերը։ Նա էլ է օգտագործում ժողովրդի էմոցիաները, անիրազեկությունը։ Նա էլ է ժողովրդին սնում կեղծ հույսերով ու խոստումներով։ Համեմատեք նրա խոսքերն ու մինչ այս արած գործերը՝ ինքներդ կհամոզվեք։

Միակ ձեռքբերումը որ ունեցել է Փաշինյանի կառավարությունը դա բանանի ու շաքարավազի գնի նվազեցումն է, չհաշված մի քանի «դեդեկտիվ» սերիալները։ Մնացած գրեթե բոլոր ապրանքների դեպքում միայն գնաճ է, իսկ արտաքին քաղաքականությունը ձախողվում է։

Սակայն ժողովրդին դատարկ խոսքերով ու խոստումներով երկար կառավարել հնարավոր չէ, երբ սառնարանները դատարկվեն ժողովուրդը կսկսի սթափ աչքերով նայել իրականությանը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
567 | 0 | 0
Facebook