Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Exclusive. Սիրուշոն` համերգից ժամեր առաջ

ARM PANOSYAN
Հեղինակ`
ARM PANOSYAN
20:19, շաբաթ, 06 ապրիլի, 2013 թ.
Exclusive. Սիրուշոն` համերգից ժամեր առաջ
    
Քիչ առաջ մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկեց Սիրուշոյի և ''Դորիանս'' խմբի` ''Միասին մեկ բեմում'' համերգը, որի ընթացքում լինելու են տարբեր երգեր` դուետներ, մեներգեր և իհարկե լինելու են անակնկալներ:
ArmStar.am-ին համերգից ժամեր առաջ հաջողվեց կուլիսների ետևում զրուցել Սիրուշոյի հետ, ով անհամբեր սպասում է համերգի սկսվելուն: "Շատ տրամադրված եմ... սպասում եմ: Համերգին պատրաստվել ենք այնպես, ինչպես կպատրաստվեինք մենահամերգին և, քանի որ երկրից դուրս լինելու պատճառով հաճախ համերգներ չեմ ունենում այստեղ, ինձ համար շատ ավելի կարևոր է այս համերգը: Երկրպագուներիս վաղուց էի խոստացել հանդիպում":
ArmStar.am-ի այն հարցին, թե Դորիանսի ու Սիրուշոյի համագործակցությունը կարո՞ղ է շարունական լինել, երգչուհին պատասխանեց, որ երաժշտությունը շատ անսպասելի մի բան է, որտեղ ամեն ինչ կարող է լինել: ''Այս համերգը Դորիանս խմբին ու Գոռին յուրովի աջակցելու տարբերակ է: Ամեն տարի, ինչպես բոլորը, հուսով եմ լինում, որ Եվրատեսիլում կունենանք ավելի մեծ հաջողություններ և վերջապես բոլորի կողմից սպասվող հաղթանակը'':
Մենք փորձեցինք պարզել նաև, թե ինչպես է երգչուհին գնահատում ''Դորիանսի'' հաղթանակիհնարավորությունը: ''Կարծում եմ, որ Դորիանսը ինչ երգով էլ, որ հանդես գա Եվրատեսիլին, հաջողություն կունենա'':
Երգչուհին ArmStar.am-ին պատմեց նաև իր պլանների մասին: ''Այժմ պատրաստում եմ իմ նոր ձայնասկավառակը, որտեղ կան երգեր, օգտագործված են ռոքային գործիքներ, կա ռոքային տրամադրություն'':
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4868 | 0 | 0
Facebook