Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քրիսթինա Ագիլերան հարսանիքի է պատրաստվում

ARM PANOSYAN
Հեղինակ`
ARM PANOSYAN
23:55, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Քրիսթինա Ագիլերան հարսանիքի է պատրաստվում

Ամերիկյան երգչուհի Քրիսթինա Ագիլերան ընկերոջ՝ Մեթյու Ռաթլերի հետ հարսանիքի է պատրաստվում:

Ըստ Daily Mail-ի, 32-ամյա երգչուհին հանուն այս իրադարձության 4 ամսվա ընթացքում 11 կգ նիհարել է: Ոչ վաղ անցյալում Ագիլերան երկրպագուներին ցնցել էր իր կլորացած կազմվածքով: Քրիսթինան սկսել էր գիրանալ 2011 թվականի ամռանը, երբ նրա վրա խնդիրների հեղեղ թափվեց, այդ թվում՝ պրոդյուսեր Ջորդան Բրաթմանի հետ ամուսնալուծությունը եւ դրան հետեւած երեխայի հանդեպ իրավունքի շուրջ վեճերը:

Ենթադրաբար, այն ժամանակ Ագիլերան սկսել է սթրեսին դիմակայել քաղցրավենիքով: Սակայն հիմա Քրիսթինան արագորեն նիհարում է: 156 սմ հասակի պարագայում նա հիմա կշռում է 56 կգ:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4260 | 0 | 0
Facebook