Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան

ARM PANOSYAN
Հեղինակ`
ARM PANOSYAN
23:25, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան
    
Քիմ Քարդաշյանն իր twitter-յան էջում կիսվել է մի տեղեկությամբ, որ պատրաստվում է ժամանել Հայաստան: Նա մեծ ուրախությամբ իր երկրպագուներին տեղեկացրել է, որ Քեյնի հետ եկել են ընդհանուր հայտարարի, և արդեն որոշված է, որ իրենց առաջնեկը լույս աշխարհ է գալու ոչ այլ ուր, քան Հայաստանում` Քիմի պատմական հայրենիքում: Քիմն ասել է, որ ցնցված է Հայաստանում ծծնդօգնության և առհասարակ բժշկության բարձր մակարդակից, և իր ընտանիքի համար այդքան կարևոր օրը նա ցանկանում է վստահել հենց հայ բժիշկներին:
Իսկ Քեյնն էլ իր հերթին կիսվել է, որ անհամբերությամբ սպասում է այն երջանիկ օրվան, թե երբ է
ընկերների հետ գալու Մարգարյան ծծնդատան դիմաց ու պատուհանների տակ կեր ու խում կազմակերպելու` մինչ Քիմը երկունքի ցավերի մեջ իրեն երեխա է պարգևելու: Նա անգամ պատկերացնում է, թե ինչպիսի՜ ուրախությամբ է 5.000 դրամանոցը դնելու բուժքրոջ գրպանը` երեխայի գույնն իմանալու ակնկալիքով:
    
Աստղային զույգը դեռևս գաղտնի է պահում ժամանման օրը, սակայն Քիմի շատ ու շատ հայ երկրպագուներ արդեն խելակորույս շտապում են մոտակա կտորեղենի խանութներ` նորածնի համար տակաշորեր գնելու համար: Նրանցից ոմանք անգամ առաջ են անցել` ձեռք բերելով "խադունոկներ" և ատամ հատիկի պարագաներ:
Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանն ու հնրավորինս օպերատիվ կաշխատենք` րոպե առաջ տեղեկացնելով ձեզ:
    
     Նյութի աղբյուր՝ http://arm-time.blogspot.com/2013/04/blog-post_7608.html
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1720 | 0 | 0
Facebook