Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ եւ առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ եւ շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման եւ անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները», - ասել է Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայան Արցախը և հերոսները
https://www.facebook.com/