Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գեներալական» կլանից «Անգլիայի թագուհի» կեցվածքի

18:33, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
«Գեներալական» կլանից «Անգլիայի թագուհի» կեցվածքի
     Վերջապես ազատված սերժամանվելական կլանից, նոր հույսերով ու սպասումներով թևակոխում ենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ։ Իսկապես ժողովրդի դեմքին մոռացված ժպիտ կա ու հույս՝ վաղվա օրվա հանդեպ։ Էջմիածինում արմատախիլ է արված Գրիգորյանների «ցանածն ու վարածը» (045 կոդով մեքենաների համարանիշները միանգամից փոխարինվեցին ջրաչափի ցուցմունք հիշեցնող խառը ու ոչինչ չասող պետհամարանիշներով) ։ Բոլորի մոտ «շոկ» է. դե լույսի արագությամբ վերևից ընկածները «հաշմվել» են, Մանվելի «դաբրոյով» որոշ ֆրֆրացողներն էլ, նոր իրողության հետ հարմարվել փորձելով, խնամքով թափ են տալիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ուսին նստած վերջին փոշեհատիկը. դե հաճոյանալ են փորձում, երեխա ու ընտանիք են պահում։ Հիմա էլ մի քիչ մեր պաշտոնակատարի մասին։
     Էս մեր Դիանա Գասպարյանը, կարծես թե որդեգրել է «Անգլիայի թագուհի» գործելաոճը։ Մեր քաղաքապետուհին 10 օրվա ընթացքում 10 քաղաքացու հարց չի լուծել, գոնե 1 փողոց ու շենք չի գնացել քաղաքացուն անձամբ հանդիպելու ու հոգսով կիսվելու։ Դե իրեն էլ հասկացեք, դրսում առանձնասենյակի պես կոնդիցիոներ հո չկա՞։
     Անընդհատ լսում ենք «թողեք թող աշխատի» արտահայտությունը, հա թողեցինք և ի՞նչ... 8–րդ դասարանի կրթություն ունեցողը դարձավ փոխքաղաքապետ և ամբողջ Հանրապետությանը ծիծաղեցրեց մեզ վրա։ Արսեն Պետրոսյանի բախտի հանդեպ բարի նախանձով լցվեցի, թե չէ ես հիմարի պես դիպլոմներիս համար միլիոնավոր դրամներ ծախսեցի, փողոց կփակեի, պաշտոն կստանայի։ Ասում եք «նախկիններն էլ կիրթ գողեր էին» ։ Ընդունում ենք, նախկինների դեմ էլ դրա համար ենք դուրս եկել....
     Չէ, օրիորդ քաղաքապետ, դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և «Անգլիայի թագուհի» կարգավիճակից ու նայեք դուրս, ուր հազար հարց կա լուծելու, թե չէ Ձեր գրառումներից հասկանում ենք, որ Էջմիածնի գլոբալ խնդիրն այս պահին «Վարդավառ» տոնի կազմակերպման հարցն է։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2556 | 0 | 0
Facebook