Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բիզնես առաջադրանք-մրցույթ»

Գյումրու թիվ 23 դպրոց
Մամուլի խոսնակ`
Գյումրու թիվ 23 դպրոց
21:40, հինգշաբթի, 04 ապրիլի, 2013 թ.
«Բիզնես առաջադրանք-մրցույթ»

Մարտի 16-ին, Գյումրու թիվ 23 դրոցում տեղի ունեցավ «Բիզնես առաջադրանք-մրցույթի» մարզային նախընտրական փուլը, որին մասնակցում էին Շիրակի մարզի 7 ուսումնական հաստատությունների «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի 2012-13 ուս.տարվա մասնակիցները:

Թիվ 23 դպրոցի թիմը ներկայացնում էին 9-րդ դասարանի աշակերտներ` Միտինյան Շահանեն, Փիլոյան Անդրանիկը, Տոմոյան Թերեզան, Սարգսյան Անին և 8-րդ դասարանի աշակերտուհի` Ղուկասյան Սյուզաննան:
     Մրցույթը տևեց 2 ժամ, լարված ու հետաքրքիր էր պայքարը: Մրցույթը գնահատում էին ծրագրի ուսուցիչները, Հասմիկ Մալխասյանը, թիվ 23 դպրոցի փոխտնoրեն Հերմինե Թադևոսյանը, ԻՀԿ-ի աշխատակից Հռիփսիմե Բարսեղյանը:
     Թիմերը առաջադրանքի արդյունքում ներկայացրեցին իրենց շնորհանդեսները, բիզնես պլանները, պատասխանեցին մրցավարների հարցերին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1946 | 0 | 0
Facebook